«Այո»-ի գործերը վատ չեն

26/10/2005

«Այո» շտաբի ղեկավար Մհեր Շահգելդյանի երեկվա ասուլիսից կարելի էր եզրակացնել, որ «այո» քարոզարշավն ընթանում է ամբողջ թափով: Մարզերում ձեւավորվել են համակարգող խորհուրդներ, ստեղծվել են հիմնադրամներ, մաքրվում են ընտրացուցակները… Շահգելդյանի հավաստմամբ՝ հստակեցվել է բնակավայրեր այցելության գրաֆիկը, որին մասնակցելու են ԱԺ պատգամավորներ, գիտնականներ: Նշենք, որ առաջիկայում մարզեր են պատրաստվում այցելել նաեւ «ոչ» քարոզող ընդդիմադիրները: Հուսանք, որ գրաֆիկը կազմելիս կողմերը հաշվի են առել միմյանց չհանդիպելու հանգամանքը: