Ո՞ւմ գլխին է ընկել խնձորը

26/10/2005

«Հանրապետություն» կուսակցության այսօրվա բացօթյա համագումարի գաղափարն, ըստ կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի, այս իշխանություններին փոխելու անհրաժեշտությունն է. «Հավատացեք, որ այդ փոխելը բառի բուն իմաստով հնարավոր է: Երբ գիտնականները գյուտեր էին անում, ի սկզբանե ոչ ոք չէր հավատում, որ նման գյուտ հնարավոր է: Սկսում էին ու ստացվում էր»: Սակայն մեր ընդդիմությունն արդեն մի քանի անգամ սկսել է ու չի ստացվել, ո՞րն է պատճառը՝ հարցին Ա. Սարգսյանը երեկվա ասուլիսում պատասխանել է. «Նյուտոնը հեշտ չեկավ այն մտքին, որ ուժը հավասար է մասսա անգամ (x) արագացում: Կան բաներ, որ պետք է գլխին խնձոր ընկներ: Հավանաբար հասել է պահը, որ խնձորն ընկել է»: Իսկ խնձորը, Ա. Սարգսյանի խոսքերով՝ ընկել է մեր ժողովրդի գլխին: