Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում նախընտրական կրքերը գնալով թեժանում են: Հոկտեմբերի 18-ին ոստիկանության Վարդենիսի բաժին է ահազանգել քաղաքապետի թեկնածու Վարդան Բարսեղյանը՝ հայտնելով, որ իր նախընտրական շտաբի մոտ գիշերը ժամը 1.30-ի սահմաններում գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանն ընկերների հետ «Նիվա» մակնիշի 35ԼՕ097 պետհամարանիշի մեքենայից կրակոցներ է արձակել: Ահազանգով դեպքի վայր եկած իրավապահները «Նիվա» մակնիշի մեքենայով բերման են ենթարկել …
կարդալ ավելինՄոտ մեկ ամսից տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն, որի շուրջ քաղաքական ուժերի տեսակետները հիմնականում բաժանվում են երկու խմբի՝ մի մասն առաջարկում է «այո» ասել փոփոխություններին, մյուս մասը` հակառակը: «168 Ժամ»-ն այսուհետ կներկայացնի սահմանադրական փոփոխությունների «այո»-ն եւ «ոչ»-ը հիմնավորող մեկական կարծիք: Հոկտեմբերի 18-ին մոտ երկու տասնյակ քաղաքական ուժեր ստորագրեցին մի փաստաթուղթ, որով իրենց դրական վերաբերմունքն …
կարդալ ավելինՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ մոտ ապագայում Ռուսաստանը էներգակիրների համաշխարհային գներ է սահմանելու բոլոր երկրների, այդ թվում` եւ իր դաշնակիցների համար: «Մենք ուզում ենք էներգակիրների համաշխարհային գներ սահմանել բոլոր գործընկերների համար, իսկ այն երկրները, որոնք մեր դաշնակիցներն են, զեղչեր կստանան այլ ձեւերով»,- ասել է նա: Հիշեցնենք, որ ռուսաստանյան բնական գազը զեղչ գներով ստանում …
կարդալ ավելինՀայաստանյան որոշ կուսակցությունների ֆինանսական միջոցները գոյանում են հակաօրինական ճանապարհով: Համենայն դեպս, այսպիսի տեսակետ են հայտնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փորձագետները՝ «Հայաստանի քաղաքական կուսակցությունների մասին» վերնագիրը կրող զեկույցի մեջ: Ըստ այդ զեկույցի՝ հայաստանյան որոշ քաղաքական կուսակցություններ ֆինանսավորման հարցում խախտում են ՀՀ օրենսդրությունը: «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ քաղաքական այդ կազմակերպությունների ֆինանսական միջոցները կարող են ձեւավորվել անդամավճարներից, …
կարդալ ավելինՇաբաթվա կարեւորագույն ներքաղաքական իրադարձությունները երկուսն էին. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները եւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը։ Ընդ որում, ՏԻՄ ընտրություններում, ըստ էության, ոչ մի անակնկալ չարձանագրվեց։ Այսինքն, արդյունքները տեղ-տեղ գուցե անակնկալ էին, բայց ընդհանուր մթնոլորտն այնպիսին էր, ինչպիսին եւ սպասվում էր։ Մրցակցությունն ընթանում էր թեկնածուների եւ նրանց սատարող քաղաքական (կամ տնտեսական) կլանների միջեւ։ Սխեմաները մի քանիսն …
կարդալ ավելինՈ՞րն է լավագույն հասարակական հաղորդումը. երբ հեռուստատեսությունը առաջադրում է հարցեր եւ տալիս է հարցերի պատասխաններ, որոնք չգիտի հեռուստադիտողը։ Իսկ ո՞րն է անորակը. երբ հեռուստադիտողը գիտի հարցերի պատասխանները, որոնց սխալ են պատասխանում հյուրերը։ Բայց կա նաեւ անորակի ու որակյալի միջինը՝ երբ հրավիրված հյուրերը հայ մտավորականներ են։ Այս դեպքում հեռուստադիտողը մտնում է բանավեճի մեջ նրանց հետ։ Ու …
կարդալ ավելինՎանաձորում հոկտեմբերի 16-ի ՏԻՄ ընտրություններից հետո պարզվեց, որ ընտրողների թիվը 101 հազար է, որից ընտրությանը մասնակցել է 47 հազարը: Եվ սա՝ այն դեպքում, երբ Վանաձորի բնակչության պաշտոնական թիվը 100 հազար է: Ընտրությունների օրը Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանի շենքի առջեւ չէր դադարում քաղաքացիների հերթը: Իսկ թիվ 9 տեղամասում ընտրող մի կին էլ դատարանից տեղամաս գնալ-գալու …
կարդալ ավելինԿիրակի օրը ՀՀ երեք մարզերում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ԱԺ «Ժողպատգամավոր» խումբը լուրջ հաղթանակներ է տարել: Այսպիսով` Դիլիջանում «ԺՊ» թեկնածուն հաղթել է ՀՀԿ թեկնածուին, Արմավիրի, Տաուշի եւ Լոռու մարզերի մի շարք գյուղերում եւս անցել են «ԺՊ» կողմից պաշտպանվող 30 թեկնածուները` համայնքապետեր եւ գյուղապետեր: Բացի դրանից, «ԺՊ» թեկնածուներից երեքն ընտրվել են քաղաքապետ: Իսկ Տաշիրում, որը «ԺՊ» …
կարդալ ավելինՀՀ-ում Ամերիկյան Առեւտրի պալատի կազմակերպած տարածաշրջանային 5-րդ համաժողովին բացակայում էր Ադրբեջանի ներկայացուցիչը: Ինչպես տեղեկացանք ՀՀ-ում «AmCham» Տնօրենների խորհրդի նախագահ Էդիթ Խաչատրյանից, վերջինս մերժել է հրավերը, քանի որ Ադրբեջանում «AmCham» Տնօրենների խորհուրդը նպատակահարմար չի գտել իրենց մասնակցությունը համաժողովում: Ի դեպ, Է. Խաչատրյանի ադրբեջանցի գործընկերը եղել է ԱՄՆ-ի նախկին դեսպանն Ադրբեջանում:
կարդալ ավելինՎերջերս Անդրանիկ Մարգարյանի պատվիրակության կազմում Չինաստան մեկնած Հովիկ Աբրահամյանը հետաքրքիր պատմության մեջ է ընկել: Հացկերույթի ժամանակ չինացիները հայտարարել են, որ իրենց շատ դուր է եկել հայկական լավաշը: Եվ Հ. Աբրահամյանն առաջարկել է մի «լավաշի ցեխ» էլ բացել Չինաստանում՝ պայմանով, որ աշխատողները լինելու են Արտաշատից: «Արտաշատցու խաց ուտողը պալա չի պերի»,- մեր աղբյուրների փոխանցմամբ` արտաշատցու բարբառով …
կարդալ ավելինՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 16-ին իր հանգիստն անցկացրել է Սեւանա կղզում, ուր նաեւ հանդիպում է ունեցել կոալիցիայի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են առաջիկա Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի աշխատանքների հետ կապված որոշ հարցեր: Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, կոալիցիոն կուսակցություններից ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանն իր դժգոհությունն է հայտնել ՀՀ ոստիկանությունից, մասնավորապես` անձնագրերի եւ հրավերքների վարչության …
կարդալ ավելին– Հանրաքվեի քարոզչությունն արդեն սկսվել է, որեւէ քաղաքական ուժ դիմե՞լ է Հանրային հեռուստաընկերություն` վճարովի եթերաժամով քարոզչություն ծավալելու համար: Եվ արդյոք հաստատե՞լ եք գովազդային գնացուցակը, թե մեկ րոպե քարոզչություն իրականացնելու համար որքան գումար պետք է վճարեն նրանք: – Ես կարծում եմ, որ Հանրային հեռուստաընկերությունը (մանավանդ օրենքով մի քիչ անորոշ է այդ հատվածը), խնդիր չունի իր առջեւ …
կարդալ ավելինՊետք է նկատենք, որ վերջին ՏԻՄ ընտրությունները նախորդներից տարբերվեցին միայն մեկ բանով: Հանրապետության գրեթե բոլոր խոշոր համայնքներում (բացառությամբ, թերեւս, Երեւանի Կենտրոն համայնքի) ընդդիմությունն այդպես էլ որեւէ լուրջ մասնակցություն չցուցաբերեց ընտրություններին, եւ ընտրապայքարն ընթանում էր իշխանական տարբեր թեւերի միջեւ: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի կարծիքով, քաղաքական այդ գործընթացներին լիարժեքորեն չմասնակցելով, ընդդիմությունը սխալ է թույլ տվել: …
կարդալ ավելինՀոկտեմբերի 23-ին ՀՀ մի շարք գյուղերում եւ քաղաքներում կշարունակվեն ՏԻՄ ընտրությունները: Այդ օրը կկայանա նաեւ Գավառի քաղաքապետի ընտրությունը, որին մասնակցում է 5 թեկնածու: Գավառում եւս իրար հետ պայքարի մեջ են մտել իշխանամետ տարբեր ներկայացուցիչներ` գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Գրիշա Հովեյանը, գործող փոխքաղաքապետ, ՄԱԿ անդամ Գուրգեն Մարտիրոսյանը, ՕԵԿ-ական Միշա Գեւորգյանը, անկուսակցական Արմեն Խանդանյանը, որին, ըստ հավաստի տվյալների, …
կարդալ ավելինԿԸՀ հաղորդած նախնական տվյալներով` հոկտեմբերի 16-ին Էջմիածնում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում հաղթող է ճանաչվել քաղաքապետի թեկնածու Գագիկ Ավագյանը: Ընտրություններին մասնակցել է ընդհանուր ընտրողների 58 տոկոսը: Գագիկ Ավագյանի օգտին քվեարկել է 18.793 հոգի: Հավաքած ձայների թվով երկրորդ տեղում է եղել Երվանդ Աղվանյանը՝ 5970 ձայն: Մյուս թեկնածուները՝ Սուսաննա Հարությունյանն ու Ավետիք Գանձյանը, հավաքել են համապատասխանաբար 300 եւ …
կարդալ ավելինՀոկտեմբերի 16-ին ՏԻՄ ընտրություն տեղի ունեցավ նաեւ Տաուշի մարզում: Այստեղ հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր Դիլիջանի քաղաքապետի ընտրությունների վրա: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էին երկու թեկնածուներ՝ Դիլիջանի ներկայիս քաղաքապետ, ՀՀԿ անդամ Ժորա Սահաբալյանը եւ Դիլիջանի տարածքային հարկային պետական ծառայության նախկին պետ, անկուսակցական Արմեն Սանթրոսյանը: Ինչպես մյուս համայնքներում, Դիլիջանում էլ ընդդիմությունը չուներ համայնքապետի իր թեկնածուն: Չնայած սրան, …
կարդալ ավելին«Ես համոզված եմ, որ հայ-թուրքական համագործակցությունը պետք է կառուցել անհատների փոխհարաբերությունների ու բիզնեսի հիմքի վրա»,- ասում է թուրք գործարար Ակիֆ Իշիկը: Վերջինս Թուրքիայի միակ ներկայացուցիչն էր Հայաստանում Ամերիկայի Առեւտրի պալատի («AmCham») կազմակերպած տարածաշրջանային համաժողովում: Հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ զրուցեցինք Ակիֆ Իշիկի հետ: – Պրն Իշիկ, ինչպե՞ս եք պատկերացնում հայ-թուրքական համագործակցությունը: – Քաղաքական հակամարտությունները մեր …
կարդալ ավելինՊաշտոնական վերջին տվյալներով՝ Վանաձորի բնակչության թիվը մի կերպ «ձգում» էր մինչեւ 100 հազարը: Մինչդեռ հոկտեմբերի 16-ի ՏԻՄ ընտրություններից հետո հայտնի դարձավ, որ ընտրողների (այսինքն՝ միայն չափահաս բնակչության) թիվը 101 հազար է, որից էլ ընտրությանը մասնակցել է 47 հազարը: Ահա թե ինչու Վանաձորի պաշտոնական մամուլում ընտրությունից առաջ այդպես էլ չհրապարակվեց ընտրական տեղամասերի ցուցակը, քանի որ այդ …
կարդալ ավելինԵրեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը ցանկացել է պարզաբանումներ տալ ՀՀ ԳԱԱ Ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտին պատկանող բակային տարածքների վաճառքի մասին: Դրա համար նա ինստիտուտի տնօրեն Սեւադա Դավթյանին հրավիրել է իր մոտ՝ քաղաքապետարան: Հիշեցնենք, որ «բնակելի շենքերի շինարարության նպատակով» քաղաքապետարանը 2003թ. երկու աճուրդով վաճառել է ինստիտուտի 10.000 քմ հողատարածքը: Քաղաքապետարանը դրա համար ոչ միայն չի ունեցել …
կարդալ ավելինԱնցած շաբաթը Վրաստանում նշանավորվեց Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր լարվածությամբ: Նախ` խորհրդարանը միաձայն ընդունեց Աբխազիայում ու Հարավային Օսիայում տեղակայված ռուսական խաղաղապահ զորքերը դուրս բերելու մասին որոշում, որտեղ նրանց առաքելությունը ենթարկվում է օբստրուկցիայի (ընդդիմագործության): Ըստ էության` Վրաստանի բարձրագույն օրենսդիր մարմինն առաջին քայլն արեց` ռուսական «երկնագույն սաղավարտներին» Վրաստանի տարածքից, ավելի ճիշտ` հակամարտության գոտուց (ինչպես նրանց մուտք գործելու օրվանից …
կարդալ ավելին