Զեղչեր դաշնակիցներին

21/10/2005

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ մոտ ապագայում Ռուսաստանը էներգակիրների համաշխարհային գներ է սահմանելու բոլոր երկրների, այդ թվում` եւ իր դաշնակիցների համար: «Մենք ուզում ենք էներգակիրների համաշխարհային գներ սահմանել բոլոր գործընկերների համար, իսկ այն երկրները, որոնք մեր դաշնակիցներն են, զեղչեր կստանան այլ ձեւերով»,- ասել է նա: Հիշեցնենք, որ ռուսաստանյան բնական գազը զեղչ գներով ստանում են Ուկրաինան, Բելառուսը, Հայաստանը, Վրաստանը, Տաջիկստանը եւ Ղրղըզստանը: