Հանկարծամահ եղավ

19/10/2005

Վանաձորում հոկտեմբերի 16-ի ՏԻՄ ընտրություններից հետո պարզվեց, որ ընտրողների թիվը 101 հազար է, որից ընտրությանը մասնակցել է 47 հազարը: Եվ սա՝ այն դեպքում, երբ Վանաձորի բնակչության պաշտոնական թիվը 100 հազար է: Ընտրությունների օրը Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանի շենքի առջեւ չէր դադարում քաղաքացիների հերթը: Իսկ թիվ 9 տեղամասում ընտրող մի կին էլ դատարանից տեղամաս գնալ-գալու ճանապարհին հանկարծամահ եղավ: