Պատվիրակության անդամները դիտարկել են Երեւանի մի շարք համայնքների, Արմավիրի, Լոռվա ու Տաուշի մարզերի մի քանի գյուղերի ու քաղաքների ընտրությունները: Երեկ իրենց դիտարկումների արդյունքների մասին տեղեկացնելու նպատակով՝ պատվիրակության անդամներն ասուլիս էին հրավիրել: Դիտորդների կարծիքով՝ Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն «ընդհանուր առմամբ անցան Եվրոպայի խորհրդի ընտրական չափանիշների սահմաններում»: «Ընտրական գործընթացն ընդհանուր առմամբ բավարար մակարդակի վրա էր»,- իր …
կարդալ ավելինՌԴ ներքին գործերի նախարար, միլիցիայի գեներալ-գնդապետ Ռաշիդ Նուրգալիեւի՝ վերջերս Հայաստան կատարած այցի ընթացքում արտառոց դեպք է գրանցվել: Լավատեղյակ աղբյուրների վկայությամբ՝ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանն ու Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ Աշոտ Գիզիրյանը ցանկացել են իրենց բարձրաստիճան հյուրին առյուծի էգ ձագ նվիրել: Երկարատեւ փնտրտուքներից հետո, ի վերջո, նրանք Գագիկ Ծառուկյանի «անձնական գազանանոցից» գտել են նվերը: …
կարդալ ավելինԼոս Անջելեսից իրազեկ աղբյուրը տեղեկացնում է` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Ա. Թումանյանը, որ նաեւ համակարգում է «Լինսի» հիմնադրամի միջոցներով իրականացվող աշխատանքները, արդեն մի քանի տարի է, ինչ ստացել է ԱՄՆ-ում ապրելու եւ աշխատելու իրավունք, այսպես կոչված` Green-card։ Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ Թումանյանը նաեւ ձեռք է բերել անշարժ գույք, այդ թվում` առանձնատուն` ԱՄՆ-ում ապրող իր …
կարդալ ավելինԵրկաթուղու աբխազական հատվածի վերականգնմանը պետք է մասնակցեն Հայաստանի, Վրաստանի ու Ռուսաստանի գործարարները: Այս մասին երեկ հայտարարեց ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը: Նրա խոսքերով՝ այս տարվա հոկտեմբերի վերջին ավարտին կհասցվեն երկաթուղու աբխազական հատվածի ուսումնասիրման աշխատանքները, կճշտվեն կառուցվելիք կամ վերականգնման ենթակա հատվածները: Խոսելով վրացական կողմի հիմնական պահանջի մասին՝ փախստականների վերադարձը Աբխազիայի ապաշրջափակման դիմաց, Լեւիտինն ընդգծեց, որ ՌԴ-ն …
կարդալ ավելինԻնչպես հայտնեցին Ազգային ժողովի «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի լրատվական կենտրոնից, հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններում խումբն առաջադրել է սեփական թեկնածուների։ Նախորդ շաբաթ ՀՀ 4 մարզերում` Արարատում, Սյունիքում, Կոտայքում եւ Վայոց Ձորում կայացած ՏԻՄ ընտրություններում խմբի կողմից առաջադրված շուրջ 35 գյուղապետի եւ համայնքապետի թեկնածուներ տարել են հաղթանակ։ Այդ թվում` Սիսանի քաղաքապետ Լավրենտի Սարգսյանը, ով նույնպես հանդիսանում էր …
կարդալ ավելինՆկարում պատկերված «Jeep» եւ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենաները պատկանում են ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների Նուբարաշենի բաժանմունքի պետի տեղակալ, մայոր Մհեր Ավագյանին: Վերջինիս ավտոմեքենաները մեր ուշադրությունը գրավեցին միայն նրա համար, որ այս երկու մեքենաների վրա էլ փակցված է նույն՝ «05օօ500» պետհամարանիշը. մի բան, որն արգելված է ՀՀ օրենսդրությամբ: ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի …
կարդալ ավելինՆպաստառու ավանդատուները խորհրդային 1000 ռուբլու դիմաց կստանան 200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: 1000-3000 ռուբլու դիմաց` 200 ԱՄՆ դոլար + 70 տոկոս: 3000-5000-ի դիմաց՝ 200 դոլար + 40 տոկոս: 5000-10000-ի դիմաց` 200 դոլար + 20 տոկոս, իսկ 10000-ից ավելի գումար ունեցողները կստանան 200 դոլար + 10 տոկոս: Այս բաշխումը կատարվել է առանց համապատասխան ուսումնասիրության, եւ որեւէ …
կարդալ ավելինԵրեքշաբթի մինչեւ ուշ գիշեր կոալիցիոն կուսակցությունները նիստ էին անցկացնում` որոշելու համար, թե, ի վերջո, ով պետք է լինի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի կազմակերպչական աշխատանքները համակարգող շտաբի պետը, բայց այդպես էլ չեն կողմնորոշվել, թեեւ մինչ նիստի սկսվելն իրենք իրենց մեջ պայմանավորվել էին` նիստը չավարտել, քանի դեռ չեն որոշել, թե ով է իրենցից ավելի չվարկաբեկվածն ու հանրության գոնե …
կարդալ ավելինԳյումրիի քաղաքապետի հինգ թեկնածուների` ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացրած սեփականության եւ եկամուտի մասին հայտարարագրերը բավական հետաքրքիր տեղեկություններ են պարունակում: Հայտարարագրերում պահանջվում է նշել միայն այն ունեցվածքը, որը գրանցված է հենց թեկնածուի անունով: Պարզվում է, որ հինգ թեկնածուներից ամենահարուստը ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Մարտին Սուքիասյանն է: Վերջինս, ըստ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացրած սեփականության եւ եկամուտի մասին հայտարարագրի, վերջին …
կարդալ ավելինՆախորդ շաբաթ Մոսկվայում վրաերթի է ենթարկվել «Նոր ժամանակներ» (ՆԺ) կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի մեքենան: Դիտավորությո՞ւն էր դա, թե՞ պատահականություն: ՆԺ ղեկավարը դժվարանում է պատասխանել այս հարցին` բավարար տեղեկատվություն չունենալու պատճառով: Նա նկատում է սակայն, որ վերջին երկու տարվա ընթացքում սա արդեն երրորդ նմանատիպ դեպքն է: «Այսպիսի կապ կա. հենց այստեղ քաղաքական դաշտում սրացում է գնում, …
կարդալ ավելին«Էս երկրում մենակ ես եմ զենք նվիրում, ուրիշ ոչ ոք չի նվիրում: Այդ խնդիրը կանոնակարգված է, եւ օրենք գոյություն ունի: Կա վարչապետի կանոնակարգված որոշում, թե ով կարող է դիմել, եւ ինչ պրոցեդուրայով պետք է անցնի, որից հետո ստորագրվում են նվիրատվության փաստաթղթերը»,- երեկ ԱԺ-ում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը` պատասխանելով զենք նվիրելու …
կարդալ ավելինՉարչրկված խոսակցություններին, թե սահմանադրական հանրաքվեի ձախողումից հետո կհետեւի վարչապետի հրաժարականը, ի վերջո, արձագանքեց նաեւ Անդրանիկ Մարգարյանը. «Չեմ տալու, նման հարց ընդհանրապես չի քննարկվել: Կոալիցիան կառավարության ծրագրում ունի սահմանադրական փոփոխություններ կատարելու պարտավորություն, որն անում ենք, բայց հանրաքվեի դրական կամ բացասական արդյունքի համար հետեւանքները քաղաքական չեն լինելու: Այլ խնդիր է, որ նրանք որպես քաղաքական կուսակցություններ պարտավոր են …
կարդալ ավելինԱրտաշես Թումանյանի` կուսակցություն ստեղծելու ցանկությունը ՀՀԿ նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանին այնքան էլ չի մտահոգում: Ավելին, նա գտնում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է օգտվի Սահմանադրությամբ իրեն տրված իրավունքից ու իր դիրքորոշումներն արտահայտելու համար ազատորեն ստեղծի եւ՛ հասարակական, եւ՛ քաղաքական կուսակցություններ: «Այս կտրվածքով ժողովրդավարության զարգացում եմ ես տեսնում»,- հայտարարեց Ա. Մարգարյանը: Իսկ քաղաքական մրցակցի «կտրվածքով»` …
կարդալ ավելինԹերեւս դրանով էր նաեւ պայմանավորված «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի` նույն հարցը մի քանի անգամ հնչեցնելն ու վարչապետ Անդրանիկ Մարգարյանից մի քանի անգամ նույն պատասխանը լսելու անհրաժեշտությունը: Իսկ Ա. Մարգարյանը, որն իր հետ ԱԺ էր բերել ձեռք բերված փոխհամաձայնության գրավոր տեքստը, ամբիոն բարձրանալուն պես սկսեց ընթերցել` նախապես զգուշացնելով, որ այն որոշակի «դեֆորմացիայի» է ենթարկվել կոալիցիայի …
կարդալ ավելին«ԱՄՆ-ի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ եւ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը մնում են անփոփոխ: Մենք պաշտպանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը եւ Հայաստանի ու Ադրբեջանի բոլոր ջանքերը, որոնք ուղղված են առկա հակասությունների լուծմանը: Սակայն փոփոխություններ մեր քաղաքականության մեջ չկան»,- անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու կոչով նախագահ Ջորջ Բուշին 59 կոնգրեսականների հղած նամակին, հայտարարել է …
կարդալ ավելինԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Գյորան Լեն Մարկերը երեկ ԱԺ-ում էր եւ հանդիպում ունեցավ նախ` Վահան Հովհաննիսյանի, իսկ հետո` Արթուր Բաղդասարյանի հետ: Լրագրողների հարցին, թե այժմ ո՞ր փուլում են գտնվում ԼՂՀ հակամարտության շուրջ ընթացող բանակցությունները, նա պատասխանել է. «Այդ գործընթացում առաջընթաց ապահովելու համար այժմ ստեղծվել է ոսկյա հնարավորություն, ինչն առավել ակնառու կլինի ադրբեջանական ընտրություններից հետո: Հիմա այն …
կարդալ ավելին«Ջավախքի ինքնավարության հետ կապված հայերի պահանջները հնչում են ռուսական հետախուզության ջանքերով»,- ըստ «Թրենդ» գործակալության` այս կարծիքն է հայտնել քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: Վերջինիս կարծիքով, մինչ օրս հայերը Վրաստանի հետ շատ զգույշ են եղել, քանի որ Վրաստանն ապահովում է Հայաստանի կապն աշխարհի հետ: Մեկ այլ քաղաքագետ՝ Զարդուշտ Ալիզադեն, «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ` կիսել է Ռ. Մուսաբեկովի կարծիքը: «Ռուսական …
կարդալ ավելինԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր, թե իրականում ընդդիմությունն էլ է սահմանադրական բարեփոխումների համահեղինակներից: Փաստորեն, նույն կարծիքին է նաեւ Գ. Սահակյանի ղեկավար Անդրանիկ Մարգարյանը. «Այո, որովհետեւ դեմ խոսելով` նրանք մեզ ստիպեցին նաեւ որոշակի բարեփոխումներ կատարել: Այսինքն` իրենք մասնակցել են քննարկումներին, իրենց կարծիքն ասել են, շատ դեպքերում մենք իրենց կարծիքը հաշվի ենք առել: Անկախ …
կարդալ ավելինՀոկտեմբերի 3-ի ուշ երեկոյան Լյուքսեմբուրգում Եվրոպական Միության (ԵՄ) արտգործնախարարները որոշում ընդունեցին ԵՄ-ին անդամակցության հարցով ԵՄ-Թուրքիա բանակցություններ սկսելու մասին: Նույն օրը Երեւանում երիտասարդ դաշնակցականները ցույց եւ երթ էին կազմակերպել, որպեսզի ԵՄ-ին հորդորեն Թուրքիայի հետ անդամակցության հարցով բանակցություններ չսկսել: Ընդ որում, ակցիան, ըստ էության, անօրինական է եղել, քանի որ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգի մասին» …
կարդալ ավելին«Հայ ժողովուրդը չի կարող չխոսել թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության մասին»,- հոկտեմբերի 3-ին Նիկոսիայում հայտարարել է Հայաստանի մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարար Հովիկ Հովեյանը: Հովեյանը նշել է նաեւ, որ Թուրքիան խնդիրներ ունի իր պատմության հետ: Կիպրոս կատարած այցի շրջանակներում ունեցած հանդիպումների ժամանակ Հովեյանը նաեւ շնորհակալություն է հայտնել այդ երկրի պաշտոնատար անձանց` «Հայաստանի եւ Կիպրոսի գերազանց …
կարդալ ավելին