«Ժողպատգամավորը» հաղթում է

16/10/2005

Ինչպես հայտնեցին Ազգային ժողովի «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի լրատվական կենտրոնից, հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններում խումբն առաջադրել է սեփական թեկնածուների։ Նախորդ շաբաթ ՀՀ 4 մարզերում` Արարատում, Սյունիքում, Կոտայքում եւ Վայոց Ձորում կայացած ՏԻՄ ընտրություններում խմբի կողմից առաջադրված շուրջ 35 գյուղապետի եւ համայնքապետի թեկնածուներ տարել են հաղթանակ։ Այդ թվում` Սիսանի քաղաքապետ Լավրենտի Սարգսյանը, ով նույնպես հանդիսանում էր ԺՊ թեկնածու։