Մենթ օլիգարխի ավտոմեքենան

16/10/2005

Նկարում պատկերված «Jeep» եւ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենաները պատկանում են ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների Նուբարաշենի բաժանմունքի պետի տեղակալ, մայոր Մհեր Ավագյանին: Վերջինիս ավտոմեքենաները մեր ուշադրությունը գրավեցին միայն նրա համար, որ այս երկու մեքենաների վրա էլ փակցված է նույն՝ «05օօ500» պետհամարանիշը. մի բան, որն արգելված է ՀՀ օրենսդրությամբ: ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123 հոդվածն ասում է. «Արգելվում է առանց պետհամարանիշի, կեղծված կամ փոխարինված պետհամարանիշներով տրանսպորտային միջոցները վարորդների կողմից վարելը»: Հակառակ պարագայում, օրինազանցի համար այն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչեւ տասնապատիկի չափով: Բայց փոխոստիկանապետի դեպքում այս հանգամանքը չի գործում: Ի վերջո, ծնունդով ապարանցի Մհեր Ավագյանի թիկունքին կանգնած է անձամբ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Բացի այդ, ինչպես հաճախ սիրում է ասել մայոր Ավագյանը. «Ես էլ մենթ օլիգարխներից մեկն եմ: ՀՀ-ում, կառավարությունում, ԱԺ-ում եթե ծիծակ համարներով օլիգարխներ կան, մեր մոտ խի՞ չպիտի լինեն»: Իրոք որ, «խի՞ չպիտի լինեն»:

Ա.Գ.