«Հայ ժողովուրդը չի կարող չխոսել թուրքերի կողմից իրականացված Հայոց
ցեղասպանության մասին»,- հոկտեմբերի 3-ին Նիկոսիայում հայտարարել է
Հայաստանի մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարար Հովիկ Հովեյանը:
Հովեյանը նշել է նաեւ, որ Թուրքիան խնդիրներ ունի իր պատմության հետ:
Կիպրոս կատարած այցի շրջանակներում ունեցած հանդիպումների ժամանակ
Հովեյանը նաեւ շնորհակալություն է հայտնել այդ երկրի պաշտոնատար անձանց`
«Հայաստանի եւ Կիպրոսի գերազանց հարաբերություններում ունեցած դերի համար»: