ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր,
թե իրականում ընդդիմությունն էլ է սահմանադրական բարեփոխումների
համահեղինակներից: Փաստորեն, նույն կարծիքին է նաեւ Գ. Սահակյանի ղեկավար
Անդրանիկ Մարգարյանը. «Այո, որովհետեւ դեմ խոսելով` նրանք մեզ ստիպեցին
նաեւ որոշակի բարեփոխումներ կատարել: Այսինքն` իրենք մասնակցել են
քննարկումներին, իրենց կարծիքն ասել են, շատ դեպքերում մենք իրենց կարծիքը
հաշվի ենք առել: Անկախ նրանից` իրենք դե՞մ են քվեարկել, թե՞ կողմ կամ`
մասնակցե՞լ են, թե՞ ոչ: Մենք ԱԺ ոչ թե քվեարկություններին նրանց
մասնակցությունն ենք կարեւոր համարում, այլ` այս գործընթացին իրենց
քաղաքական դիրքորոշումներն արտահայտելը»: