ՌԴ հետախուզությունը եւ ՀՅԴ-ն՝ ձեռք ձեռքի

09/10/2005

«Ջավախքի ինքնավարության հետ կապված հայերի պահանջները հնչում են ռուսական
հետախուզության ջանքերով»,- ըստ «Թրենդ» գործակալության` այս կարծիքն է
հայտնել քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: Վերջինիս կարծիքով, մինչ օրս հայերը
Վրաստանի հետ շատ զգույշ են եղել, քանի որ Վրաստանն ապահովում է Հայաստանի
կապն աշխարհի հետ: Մեկ այլ քաղաքագետ՝ Զարդուշտ Ալիզադեն, «Ռեգնում»
գործակալության փոխանցմամբ` կիսել է Ռ. Մուսաբեկովի կարծիքը: «Ռուսական
հետախուզությունը, դաշնակցության ղեկավարների հետ միասին, այս հարցն
օրակարգ մտցրեցին»,- ասել է Ալիզադեն: Իսկ Վրաստանում Ադրբեջանի
դեսպանատան լրատվական բաժնի ղեկավար Էլհան Պոլուխովը նկատել է, որ
Վրաստանի պաշտոնյաներն ու վրացական մամուլը Ջավախքի ինքնավարության հարցի
մասին վերջին խոսակցություններին ընդհանրապես չեն անդրադարձել: