Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը թուրքական «Միլիեթ» թերթին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը ցանկանում է զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը Թուրքիայի հետ: Նախարարի համոզմամբ՝ համատեղ ծրագրերի իրականացումը հնարավորություն կտա ուժեղացնել Թուրքիայի զինված ուժերը՝ երկու երկրները դարձնելով ռազմավարական դաշնակիցներ: Ռուսաստանը Թուրքիային առաջարկել է 5 ռազմական ծրագրերի իրագործում, այդ թվում` ռազմական մեքենաների արտադրության կազմակերպում Թուրքիայի տարածքում, հակատանկային զենքի …
կարդալ ավելին«Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե դաշինքի երեկվա նիստում քննարկվելու է խորհրդարանական բոյկոտը դադարեցնել-չդադարեցնելու մասին հարցը: Սակայն դաշինքի երեկվա նիստի օրակարգում նման հարց չկար, ինչը Վ. Դալլաքյանը պատճառաբանեց տեխնիկական խնդիրներով: «Կարծում եմ, այդ հարցով երկիրը չի կործանվի»,- հայտարարեց դաշինքի քարտուղարը` հավելելով, թե իրենք վերջնական որոշում կկայացնեն միայն շաբաթ …
կարդալ ավելինԱդրբեջանի ԿԸՀ-ն հայտարարել է, որ Հայաստանի ներկայացուցիչները չեն կարող որպես դիտորդ մասնակցել նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ԱԺ ընտրություններին: «Ադրբեջանը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, հետեւաբար` Հայաստանի ներկայացուցիչները չեն կարող որպես դիտորդ մասնակցել ադրբեջանական ընտրություններին»,- «Թրենդ» գործակալության փոխանցմամբ` ասել է Ադրբեջանի ԿԸՀ ներկայացուցիչ Ռովզատ Գասիմովը: Վերջինիս խոսքերով՝ չնայած Հայաստանի ներկայացուցիչներն ընդգրկված են ԱՊՀ դիտորդական խմբում, նրանք չեն …
կարդալ ավելինRegnum լրատվական գործակալության փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի կարծիքով` Ադրբեջանի իշխանությունների՝ ԼՂ-ում ընտրատարածք ստեղծելու ցանկությունը նրանց «հերթական սադրանքն է»: «Բոլորի համար պարզ է, որ Ստեփանակերտում նման ընտրատարածքի գոյությունն անհնար է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վերջերս է անցկացրել խորհրդարանական ընտրություններ, եւ միջազգային դիտորդների կողմից դրանց տրված գնահատականները հավաստում են, որ ընտրություններն անցել են բարձր …
կարդալ ավելին«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը`լրագրողներից մեկի հարցին` եթե ԱԺ-ում քննարկվի խորհրդարանի աշխատանքները բոյկոտող պատգամավորների հարցը, որին մասնակցելու մտադրություն ունի «Արդարություն» դաշինքը, չե՞ք կարծում, որ դուք եւ Սմբատ Այվազյանը միայնակ կմնաք, ու ձեզ կզրկեն մանդատներից, պատասխանեց. «Ես հենց այս պահից ասում եմ` եթե այդքան օրենք պաշտպանող, ազնիվ տղերք են, թող ինձ դնեն ու հեռացնեն: Ես միանշանակ …
կարդալ ավելինԱնցնող շաբաթը բավական կարեւոր էր Հայաստանի արտաքին քաղաքականության համար: Տարածաշրջանային այցով Բաքու, ապա Երեւան ժամանեց ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դմիտրի Ռուպելը, որը, բացի արարողակարգային հանդիպումներից, այստեղ եւս մեկ` չնախատեսված հանդիպում ունեցավ: Մինչեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Վարդան Օսկանյանի հետ հանդիպելը, Ռուպելը Երեւանում ավելի քան մեկ ժամանոց զրույց ունեցավ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: «Երեւան» …
կարդալ ավելինՕրեր առաջ էլ հայտնի դարձավ, որ երկուսուկեսամյա խորհրդարանական բոյկոտից հետո ընդդիմադիր պատգամավորները որոշել են վերադառնալ օրինաստեղծ գործունեությանը: Ինչո՞ւ խորհրդարանական ընդդիմությունը որոշեց դադարեցնել տեւական բոյկոտը: «Նոր Ժամանակներ» կուսակցության (ՆԺԿ) ղեկավար Արամ Կարապետյանի խոսքերով` խորհրդարանական ընդդիմությունը պրագմատիկ որոշում է ընդունել: «Նրանք հասկացան, որ հեռուստատեսությամբ ելույթ ունենալը բավականին շատ ռեյտինգային ազդեցություն է ունենում»,- ասում է ՆԺԿ առաջնորդը: Վերջինիս …
կարդալ ավելին«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի այլեւս նախկին անդամներ Ալբերտ Բազեյանն ու Վաղարշակ Հարությունյանը կուսակցությունից դուրս գալու իրենց որոշումը պատճառաբանեցին նրանով, թե կուսակցությունը «շեղվել է Վազգեն Սարգսյանի որդեգրած քաղաքական ուղեգծից»` այդպես էլ չմանրամասնելով, թե այդ ո՞ր գիծն է, որից շեղվել է Վ. Սարգսյանի եղբայր, կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Թերեւս տեղին է հիշեցնել, որ վերջին շրջանում պառակտվեցին Վ. Սարգսյանի …
կարդալ ավելինՉորս օր տեւած քննարկումներից հետո Ազգային ժողովն ընդունեց սահմանադրության փոփոխությունների նոր նախագիծը։ Իշխող կոալիցիայի նախագիծը թեեւ ընդունելի էր եվրոպական կառույցների համար, սակայն ընդունելի չէր ընդդիմության համար։ Ընդդիմությունը դադարեցրեց իր մոտ մեկուկես տարվա բոյկոտը եւ մասնակցեց քննարկումներին, սակայն նախավերջին օրը դահլիճը լքեց` հայտարարելով, որ դեմ է քվեարկելու փոփոխություններին (ընդդիմության մի թեւը՝ «Արդարություն» դաշինքի անդամ «Հանրապետություն» կուսակցությունը …
կարդալ ավելինԻ տարբերություն 2003թ. ՀՀ նախագահական ընտրությունների նախօրյակին պաշտոնական մամուլում տպագրված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների (ԸԸՀ) կազմի, օրերս հրապարակված ԸԸՀ-ների նոր կազմը բավականին անթափանցելի է` անտեղյակների համար։ Եթե նախորդ ցուցակներում նշված էր, թե անդամներից ովքեր են ՀՀ նախագահի կողմից նշանակված կամ ով ինչ կուսակցության անդամ է, ապա այժմ այդ մանրամասները չկան։ Ինչպես նախորդ ցուցակներում, այս անգամ էլ …
կարդալ ավելինԲազմիցս մեր պաշտոնյաներն արտահայտել են այն կարծիքը, թե ժողովուրդը 2-3 ամիս ունի` տեղեկանալու համար, թե ինչ Սահմանադրություն է ապագայում ունենալու։ Եթե Երեւանում են շատերն անտեղյակ Սահմանադրության փոփոխություններից, ապա ի՞նչ կլինի հեռավոր մարզերում։ Վերջերս Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում պատահական անցորդներից կատարված փոքր սոցհարցումից պարզ դարձավ, որ ժողովուրդը նույնիսկ չգիտի էլ, որ Սահմանադրական բարեփոխումների հարցն է քննարկվում։ …
կարդալ ավելինԱԺ «Ժողպատգամավոր» խմբի անդամ, ԵՊՀ դասախոս Ռաֆիկ Պետրոսյանը, որը նաեւ սահմանադրական փոփոխությունների համահեղինակներից է, անդրադառնալով Գագիկ Կոստանդյանի մեղադրանքներին, թե փոփոխությունները կատարվել են համալսարանի կաշառակեր դասախոսների մասնակցությամբ, նկատեց. «Այդ մասին խոսում է Թղհհ թալանած փողերով երկու ֆաբրիկա առած մի մարդ, որն իր երկու թույլ երեխաների գնահատականներն աղաչանք-պաղատանքներով նշանակել տվեց: Եվ նա խոսում է այն մարդկանց մասին, …
կարդալ ավելինՎարշավայում «Սոլիդարնոստ» շարժման 25-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի ժամանակ կայացել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Վալենսայի, ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի եւ ԱՄՆ նախկին նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկու հետ: «Ռեգնում» գործակալությունը տեղեկացնում է, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են «ժամանակակից աշխարհաքաղաքական գործընթացները»: Հաղորդվում է նաեւ, որ Հայաստանի …
կարդալ ավելինԱյս օրերին ՌԴ Աստրախանի մարզի Աշուլույան պոլիգոնում Հայաստանի բանակի հրետանային բրիգադի զինվորականները մասնակցում էին «Մարտական համագործակցություն-2005» զորավարժություններին: Մեր հրետանավորները Հայրենիք են վերադարձել պատվով: Անձամբ զորավարժությունների ղեկավար, ՌԴ Ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար Վլադիմիր Միխայլովը «գերազանց» է գնահատել մեր զինվորականների պատրաստվածությունը: Համաձայնեք, որ ֆորպոստ երկրի զինուժի համար սա զինվորական կոչում շնորհելու պես մի բան է:
կարդալ ավելինԻնչպես եւ սպասվում էր, Կազանում տեղի ունեցած Քոչարյան-Ալիեւ հանդիպումն ավարտվեց անարդյունք։ Փաստորեն, հերթական անգամ արձանագրվեց, որ կողմերն այս պահին պատրաստ չեն որեւէ համաձայնագիր ստորագրել։ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններն այս պահին ավելի լուրջ պրոբլեմներ ունեն. Ալիեւը պիտի փորձի հնարավորինս անաղմուկ կեղծել առաջիկա խորհրդարանական ընտրությունները, իսկ Քոչարյանը պիտի այնպես անի, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընթացքում «համը դուրս …
կարդալ ավելինԱրտգործնախարար Վարդան Օսկանյանի ասուլիսները երկու հիմնական ընդհանրություն ունեն: Նախ` մինչեւ ասուլիսը նախապես հայտնի է, թե ինչ է ասելու արտգործնախարարը: Երկրորդ բնորոշ կողմն այն է, որ Վարդան Օսկանյանն այդ ասուլիսին անում է այնպիսի հայտարարություններ, որոնք առաջին հայացքից հայրենասիրական ու ազգային են թվում, սակայն կարող են միջազգային սկանդալի առիթ հանդիսանալ: Եվ եթե, ասենք, ղարաբաղյան հիմնախնդրի կամ միջազգային …
կարդալ ավելին– Դուք ձեր հայտարարություններում գործող իշխանություններին պարբերաբար որակել եք «ապօրինի» եւ իրենց իշխանությունների օրոք անցկացվող ցանկացած ընտրություն համարում էիք անօրինական: Սեպտեմբերի 25-ին նույն իշխանությունների օրոք անցկացվող ՏԻՄ ընտրություններում դուք առաջադրելու եք ձեր թեկնածությունը։ Մտավախություն չունե՞ք, որ եթե անգամ դուք ընտրվեք, ապա կասկածի տակ կդրվի նաեւ ձեր հաղթանակը, կամ իշխանությունները կփորձեն դրանով լեգիտիմացնել նախորդ ընտրությունները` հերքելով …
կարդալ ավելինԵրեկ բավական հանգիստ ու սիրալիր մթնոլորտում ԱԺ-ն 92 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, սակայն երկրորդ ընթերցումը, մեղմ ասած, հարուստ էր փոխադարձ վիրավորանքներով, ինչը պատգամավոր Համլետ Հարությունյանը որակեց` քաղաքական «ռազբորկա»: Բացի միմյանց վիրավորանքներ հասցեագրելուց, բազմաթիվ անգամներ, որպես սահմանադրական փոփոխությունների, երկրում տիրող անօրինականությունների, կատարված հանցագործությունների «հայր», հիշատակվեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի անունը, ինչը չկանխեցին անգամ …
կարդալ ավելին– Պարոն Սինոյան, բացառիկ երեւույթ է, որ թաղապետն առաջադրվում է չորրորդ անգամ: Ինչի՞ց է գալիս նորից ընտրվելու Ձեր վստահությունն ու ցանկությունը: – Այս տարիների ընթացքում համայնքում ես բազմաթիվ ծրագրեր եմ իրականացրել, եւ կան նոր սկսված ծրագրեր, որոնք ուզում եմ ավարտին հասցնել: Ես 9 տարի թաղապետ եմ եղել եւ լավ ծանոթ եմ համայնքի բնակիչների ու նրանց …
կարդալ ավելինՆախագահի աշխատակազմի իրազեկ աղբյուրը տեղեկացնում է, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը, շարունակելով իր կուսակցաստեղծ գործունեությունը, վերջերս հանդիպել է Շավարշ Քոչարյանին ու Վիգեն Խաչատրյանին, որոնց հետ վաղեմի ջերմ հարաբերություններ ունի, եւ առաջարկել է անդամագրվել իր նորաստեղծ կուսակցությանը։ Ըստ նույն աղբյուրի, Շ. Քոչարյանն առաջարկը հասկանալի պատճառներով մերժել է, թեեւ չի բացառել համագործակցությունը նոր ստեղծվող կուսակցության …
կարդալ ավելին