Դեռ չեն որոշել

08/09/2005

«Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը երեկ «Ազատություն»
ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե դաշինքի երեկվա նիստում
քննարկվելու է խորհրդարանական բոյկոտը դադարեցնել-չդադարեցնելու մասին
հարցը: Սակայն դաշինքի երեկվա նիստի օրակարգում նման հարց չկար, ինչը Վ.
Դալլաքյանը պատճառաբանեց տեխնիկական խնդիրներով: «Կարծում եմ, այդ հարցով
երկիրը չի կործանվի»,- հայտարարեց դաշինքի քարտուղարը` հավելելով, թե
իրենք վերջնական որոշում կկայացնեն միայն շաբաթ օրը, քանի որ ուրբաթ օրը
ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովը պետք է քննարկի մեծ թվով
անհարգելի բացակայություններ ունեցող պատգամավորներին ԱԺ-ից հեռացնելու
մասին հարցը: «Դրանից հետո մենք կկայացնենք մեր որոշումը»,- ասաց Վ.
Դալլաքյանը: Իսկ Արամ Զ. Սարգսյանը երեկ վստահեցրեց, որ, անկախ ամեն
ինչից, իրենք չեն մասնակցելու ԱԺ աշխատանքներին: