«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը`լրագրողներից
մեկի հարցին` եթե ԱԺ-ում քննարկվի խորհրդարանի աշխատանքները բոյկոտող
պատգամավորների հարցը, որին մասնակցելու մտադրություն ունի «Արդարություն»
դաշինքը, չե՞ք կարծում, որ դուք եւ Սմբատ Այվազյանը միայնակ կմնաք, ու ձեզ
կզրկեն մանդատներից, պատասխանեց. «Ես հենց այս պահից ասում եմ` եթե այդքան
օրենք պաշտպանող, ազնիվ տղերք են, թող ինձ դնեն ու հեռացնեն: Ես միանշանակ
ասում եմ` այդքան ուժե՞ղ են, ունե՞ն այդ հնարավորությունը, թասիբի եմ
գցում, թող ինձ հեռացնեն: Ես որեւէ խնդիր չունեմ»: «Հայլուրի» թղթակցի
հարցին` ուզում եք ձեզ հեռացնե՞ն, Ա. Սարգսյանը պատասխանեց. «Այո, ես
հրաժարականներ չեմ տալիս: Թող հեռացնեն ԱԺ-ից, եթե դրան հեռացնել են
ասում»: Հրաժարականներ չտալու մասին ակնարկները շատերը հասցեագրեցին Ա.
Բազեյանին:
Իսկ ինչ վերաբերում է կուսակցությունից հեռացած Ալբերտ Բազեյանի
հայտարարությանը, թե իրենք պատրաստ են համագործակցել ինչպես քաղաքական
ընդդիմադիր այլ ուժերի, այնպես էլ «Հանրապետության» հետ, Ա. Սարգսյանը
պատասխանեց. «Շատ ուրախ ենք»: