Ձեւական ընտրատարածք

08/09/2005

Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղի Ազգային
ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի կարծիքով` Ադրբեջանի իշխանությունների՝
ԼՂ-ում ընտրատարածք ստեղծելու ցանկությունը նրանց «հերթական սադրանքն է»:
«Բոլորի համար պարզ է, որ Ստեփանակերտում նման ընտրատարածքի գոյությունն
անհնար է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վերջերս է անցկացրել
խորհրդարանական ընտրություններ, եւ միջազգային դիտորդների կողմից դրանց
տրված գնահատականները հավաստում են, որ ընտրություններն անցել են բարձր
մակարդակով»,- շեշտել է Ա. Ղուլյանը: