Արտաշես Թումանյանի առաջարկը

07/09/2005

Նախագահի աշխատակազմի իրազեկ աղբյուրը տեղեկացնում է, որ ՀՀ նախագահի
աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը, շարունակելով իր կուսակցաստեղծ
գործունեությունը, վերջերս հանդիպել է Շավարշ Քոչարյանին ու Վիգեն
Խաչատրյանին, որոնց հետ վաղեմի ջերմ հարաբերություններ ունի, եւ առաջարկել
է անդամագրվել իր նորաստեղծ կուսակցությանը։ Ըստ նույն աղբյուրի, Շ.
Քոչարյանն առաջարկը հասկանալի պատճառներով մերժել է, թեեւ չի բացառել
համագործակցությունը նոր ստեղծվող կուսակցության հետ, իսկ Վ. Խաչատրյանն
առայժմ որեւէ կոնկրետ պատասխան չի տվել։