ՀՀ-ում Ամերիկյան Առեւտրի պալատի կազմակերպած տարածաշրջանային 5-րդ համաժողովին բացակայում էր Ադրբեջանի ներկայացուցիչը: Ինչպես տեղեկացանք ՀՀ-ում «AmCham» Տնօրենների խորհրդի նախագահ Էդիթ Խաչատրյանից, վերջինս մերժել է հրավերը, քանի որ Ադրբեջանում «AmCham» Տնօրենների խորհուրդը նպատակահարմար չի գտել իրենց մասնակցությունը համաժողովում: Ի դեպ, Է. Խաչատրյանի ադրբեջանցի գործընկերը եղել է ԱՄՆ-ի նախկին դեսպանն Ադրբեջանում: