Խաշ եւ հրաձգություն

26/10/2005

Մեր տեղեկություններով՝ հոկտեմբերի 23-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը, ՀՀ Մաքսային կոմիտեի պետ Արմեն Ավետիսյանը, 10-րդ վարչության պետ Գրիշա Սարգսյանն ու էլի մի շարք պաշտոնյաներ իրենց հանգիստն են անցկացրել Երեւանի Նուբարաշեն խճուղի 7 հասցեում գտնվող «Որսորդ» հրաձգարանում: Սկզբում խաշ են կերել, ապա՝ զբաղվել հրաձգությամբ: Եթե նախագահը դիպուկ էր կրակում, առանց վրիպումների, ապա Հ. Աբրահամյանը դժվարանում էր դիպուկ կրակել: Ասում են, որ հրաձգությանը ներկա է եղել նաեւ Միշա Խուդավերդյանը՝ Կծան Միշան, որին Գրիշա Սարգսյանը կատակելով ասել է, թե «Կծանին ութ հատից ավելի փամփուշտ չտաք, եւ թող ութն էլ խալաստոյ լինեն»: Այդ ողջ ժամանակ «Որսորդ» հրաձգարանի ճանապարհը հսկում էր Երեւանի ՊԱՏ-ի հատուկ դասակը՝ 10-12 «Պեժո» մակնիշի ավտոմեքենաներով: