Հոկտեմբերի 20-ին ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Խավիեր Սոլանան Բրյուսելում Ռ. Քոչարյանի հետ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում ասել է, թե որքան շուտ բացվի հայ-թուրքական սահմանը, այնքան լավ: Հարցին, թե ավելի տրամաբանական չէ՞ վերագործարկել Կարս-Գյումրի երկաթգիծը, քան միլիոնավոր դոլարներ ծախսել ՀՀ-ն շրջանցող Կարս-Ախալքալաք նոր երկաթուղու կառուցման վրա, Սոլանան պատասխանել է. «Մենք կանենք հնարավոր ամեն բան: Բացման դեպքում այդ նոր երկաթուղին ունենալու անհրաժեշտությունը կվերանա»: