Անհանգստանալու բան չունի

01/11/2005

«Սյունիք» հայրենակցական միության նախագահ Սուրիկ Խաչատրյանը հանրաքվեի «այո» քարոզչության համար որեւէ աշխատանք չի իրականացնելու: Ավելին` նա զարմանում է, թե ինչու են հայրենակցական մյուս միություններն իրար խառնվել` ամենուր աշխատանքները համակարգող շտաբներ ձեւավորելով: «Մենք ի՞նչ նախաձեռնենք, սյունեցիները մի քանի հազար տարի է պետական մտածելակերպի տեր ժողովուրդ են: Սյունեցիներին ի՞նչ պետք է քարոզես, սյունեցին իր անելիքը գիտի»,- ասաց նա: Հետաքրքրվեցինք` գոնե ժողովրդին բաժանո՞ւմ են կառավարության տպագրած բուկլետները. «Ի՞նչ բուկլետ: Դա պետական նախաձեռնությամբ գործ է, շտաբն է որոշելու` բաժանի՞, թե՞ ոչ»: Փորձեցինք պարզել նաեւ նրա հանգստության պատճառը. «Ինձ ի՞նչ` ինչ են ասելու, որ հանգիստ կամ անհանգիստ լինեմ: «Ոչ»-ին էլ եմ հանգիստ, «այո»-ին էլ, ես անհանգստանալու բան չունեմ»,- ասաց նա: