Ի՞նչը «կբավարարի» ընդդիմությանը

01/11/2005

«Երբ ընտրացուցակներում մարդիկ ավելանում են, ընդդիմությունը բողոքում է, պակասում են` նորից են բողոքում: Հետաքրքիր է` ի՞նչ պետք է լինի: Եղած ցուցակներն իրենց բավարարո՞ւմ են, կարո՞ղ ենք նման հետեւություն անել»,- տարակուսում է ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: Վերջինիս գնահատմամբ, ընդդիմության մոտեցումը նույնն է նաեւ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ. «Եթե դժգոհում են առաջարկվող տարբերակից, նշանակում է` գործող սահմանադրությունն իրենց բավարարո՞ւմ է: Հանրաքվեի օրը մարդիկ ինքնաբերաբար ընտրելու են կա՛մ գործող սահմանադրությունը, կա՛մ փոփոխությունները: Այլ տարբերակ չկա»: