Առաջին զոհը

29/10/2005

Հանրապետական պատգամավոր Աշոտ Աշոտյանը երեքշաբթի օրն ԱԺ-ին առաջարկել էր պատգամավորների համար ԱԺ շենքի ներսում կառուցել աղոթատեղի, իսկ շենքի բակում` մատուռ: Այս առաջարկի շուրջ քննարկումներ եղե՞լ են ՀՀԿ-ում. այս հարցին ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց. «ԱԺ շենքը հի՜ն հեթանոսական մեհյանների նման է: Այստեղ կարելի է միայն զոհ մատուցել»: «Իսկ ո՞վ է լինելու զոհը» հարցին Գ. Սահակյանն այսպես արձագանքեց. «Քուրմը ես եմ, եւ ենթադրվում է, որ առաջին զոհը ես եմ լինելու»: