Կտային, էլի

29/10/2005

«Ինչո՞ւ Կառավարության Նիստերի դահլիճը համագումար անցկացնելու համար չտրամադրեցիք «Հանրապետություն» կուսակցությանը» հարցին Անդրանիկ Մարգարյանը պատասխանել է. «Իրենք դիմել են հոկտեմբերի 25-ի համար, ասել են` զբաղված է: Ուրիշ օրվա համար չեն դիմել, եթե դիմեին, ինչպես մյուս կուսակցություններին, իրենց էլ կտայինք, էլի: Ոչ մի կուսակցության մեջ մենք խտրականություն չենք դրել»: