քաղաքականություն

Մարդաորս

10.11.2005

ՀՀ նախագահի խորհրդական, ՀԺԱՄ նախագահ Սեյրան Ավագյանը նեղ շրջանակում ասել է, թե Արտաշես Թումանյանը, Սամվել Բաբայանն ու Արմեն Դարբինյանը մտադիր են միություն ստեղծել, սակայն Ա. Թումանյանը մտահոգ է, որովհետեւ չգիտի, թե նման միության ծնունդն ինչպես կընդունի Ռոբերտ Քոչարյանը։ Այնուամենայնիվ, Թումանյանը շատ է ուզում ավարտին հասցնել իր սեփական կուսակցության «շինարարությունը»։ Արդեն նշել էինք, որ նա իր …

կարդալ ավելին

Աջակցություն ԱԺ-ի՞ն, թե՞ «Օրինաց երկրին»

10.11.2005

Չնայած 2008թ. նախագահական ընտրություններին դեռ շատ ժամանակ կա, բայց ընտրապայքարն արդեն սկսվել է։ Իրեն հիմնական թեկնածու համարող ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ոչ մի քայլ հենց այնպես չի անում. նրա բոլոր գործողությունները, այդ թվում` եւ կազմակերպած միջոցառումները, միտված են դրան։ Ասում են, USAID-ն «Աջակցություն ԱԺ-ին» ծրագրի շրջանակներում 2 մլն դոլար է հատկացրել Ա. Բաղդասարյանին։ Իսկ մինչ …

կարդալ ավելին

Չմտան, որովհետեւ չէին կարող մտնել

10.11.2005

«Ես կողմնակից եմ ոչ թե հեղափոխական ընդդիմությանը, այլ` կառուցողական, եւ թող ընդդիմությունն իր խելքով, մտքով, ծրագրով ապացուցի, որ իսկապես իր ծրագրերն ավելի առաջատար են, լավն են, քան իշխանություններինը: Այլապես` ուղղակի քննադատությունը կամ հեղափոխական կոչերը ոչինչ չասող բաներ են: Ապացուցեք, որ լավն եք,- ասում է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը՝ ավելացնելով,- եթե ես ընդդիմադիր լինեի, ես …

կարդալ ավելին

Ուրիշի խաղեր

10.11.2005

Պարզվում է, Վիկտոր Դալլաքյանն այսօր պահանջարկ վայելող քաղաքական գործիչ է։ Իրենց կուսակցությանն անդամագրվելու առաջարկով նրան հաճախ են դիմում քաղաքական այս կամ այն ուժի ղեկավարները։ Ասում են` Վ. Դալլաքյանին օրերս նման առաջարկով դիմել է նաեւ ԺՈՒԿ-ը ներկայացնող Մանուկ Գասպարյանը։ Վ. Դալլաքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման ակնարկներ եղել են թե ԺՈՒԿ-ից, թե իշխանամետ եւ ընդդիմադիր …

կարդալ ավելին

Ադրբեջանի ներքին ռեսուրսները բավական չեն հեղափոխություն անելու համար

10.11.2005

Ադրբեջանում նոյեմբերի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն ու դրան հաջորդած իրադարձությունները, խոստովանենք, անսպասելի էին շատերի համար: Բացառությամբ ԵԱՀԿ դիտորդների, միջազգային մյուս (հատկապես ամերիկյան) կազմակերպությունների դիտորդները ընտրությունների վերաբերյալ բավական լավ գնահատականներ են տվել: Իսկ ահա ադրբեջանական ընդդիմությունը, ի դեմս «Ազադլիգ» դաշինքի, ի սկզբանե տեղի ունեցած ընտրությունները որակել էր «ամենակեղծված ընտրությունները, որոնք երբեւէ տեղի են ունեցել Ադրբեջանում» …

կարդալ ավելին

Ամերիկյան դիրքորոշում

10.11.2005

«Ռեգնում»-ին տված հարցազրույցում վաշինգտոնյան վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը նշել է, որ Հայաստանի հարաբերությունները մի կողմից` ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանի ու Կոլեկտիվ անվտանգության համաձայնագրի կազմակերպության (ԿԱՀԿ) հետ ռազմական տեսանկյունից խիստ կարեւոր գործոն է: Այսօր Հայաստանի զինանոցն ու ռազմական սարքավորումները սովետական են (ռուսական), մինչդեռ ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի ստանդարտներն այլ են: «Ես գտնում եմ, որ եթե …

կարդալ ավելին

Դեմ են Սահմանադրությանը

10.11.2005

Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» կուսակցության լրատվական ծառայությունը, կուսակցության վարչության նոյեմբերի 4-ի նիստում քննարկվել է ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Վարչության անդամները գտնում են, որ նախագիծն ամբողջությամբ չի ելնում արդի փուլում հասարակության հետագա զարգացման պահանջներից: Վարչության անդամների մեծ մասը համոզված է, որ քվեարկության դրված փաստաթուղթը լուրջ լրամշակման կարիք ունի: Նախեւառաջ` առկա է դրա մասնագիտական որակը բարձրացնելու խնդիր. …

կարդալ ավելին

Ազատ մրցակցությունն այնքան էլ լավ բան չէ

10.11.2005

Երեկ ՀՅԴ նախաձեռնությամբ ՀՅԴ Բյուրոյի նորակառույց շենքում տեղի ունեցավ «Մենաշնորհները ՀՀ-ում. հիմնախնդիրներ եւ լուծումներ» թեմայով համաժողով, որի նպատակը «Հայաստանի տնտեսության մեջ օրինական եւ ոչ օրինական մենաշնորհների հիմնախնդիրների քննարկումն» էր: Համաժողովի ընթացքում հնչեցին երեք զեկույցներ, եւ հարցուպատասխանի արդյունքում բավականին հետաքրքիր բանավեճ ծավալվեց: Զեկուցողները կարեւորեցին այս դաշտում օրենքների անկատարությունը, որոնք արդիականացնելն օրվա հրամայական համարեցին: «Այսօրվա թեման համահունչ …

կարդալ ավելին

«Ընդդիմությունն «ինադ» է ընկել»

10.11.2005

– Ուկրաինայում կառավարության ճգնաժամը հաղթահարվե՞լ է եւ, ձեր կարծիքով, ո՞րն էր դրա պատճառը: – Ուկրաինայի քաղաքական բարձր շրջանակներում ճգնաժամը դեռ շարունակվում է: Ճիշտ է, հիմա այնտեղ ճգնաժամը բացահայտ չէ, կա կառավարություն, կան նախարարներ, բայց յուրաքանչյուրի զգոն եւ հաստատուն կեցվածքը դեռ չի երեւում: Բոլորը սպասում են մարտ ամսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, որովհետեւ Ուկրաինան դառնում է պառլամենտական …

կարդալ ավելին

Ռուսաստանից՝ սիրով

10.11.2005

Ներկայումս Հայաստանը նույնքան գազ Ռուսաստանից գնում է 56 դոլարով, իսկ մեր հարեւան Վրաստանը՝ մոտ 120 դոլարով: «ՀայՌուսգազարդը» 1000 խմ գազն իր բաժանորդներին վաճառում է 59.000 դրամով: Գազի գնի կրկնակի թանկացումը կհանգեցնի տեղական արտադրության թանկացմանը եւ Հայաստանում որոշ արտադրությունների կանգնեցմանը: Պարոն Սմբատյանի ասելով` Հայաստանը պետք է ըմբռնումով մոտենա, քանի որ Ռուսաստանն իր շահերն ունի: Հրազդանի ՋԷԿ-ի …

կարդալ ավելին

Մենախոսություն աղմուկի մեջ

10.11.2005

Աշնանային օրացույցում, իրարից ոչ մեծ հեռավորության վրա կա երկու օր, որոնք սերտորեն առնչվում են միմյանց։ Առաջինը շատերին քաջ հայտնի նոյեմբերի յոթն է՝ հոկտեմբերյան հեղափոխության կամ, ինչպես հիմա են ասում, հեղաշրջման օրը։ Երկրորդը, որ, ցավոք, մարդկանց շատ նեղ շրջանակի է հայտնի, հոկտեմբերի երեսունն է՝ Քաղբանտարկյալի օրը։ Երկու օրերի կապը բացատրելու անհրաժեշտություն, կարծում եմ, չկա, սակայն այսօր, …

կարդալ ավելին

«Արմատ»-ական ԺՈՒԿ-երը

05.11.2005

«Արմատի» անդամ Էդուարդ Աղաջանովը Մանուկ Գասպարյանի ԺՈՒԿ կուսակցությունում ղեկավարում է տնտեսական վերլուծությունների բաժինը։ Է. Աղաջանովը մեր թղթակցին տեղեկացրել է, թե երբ գաղափարակից ընկերները նախատել են իրեն, ինքն արդարացել է. «Ի՞նչ է պատահել, Մանուկը վճարում է։ Համ կաշխատենք, համ էլ մեր ընդհանուր գործը կկատարենք»։ Նա դեռեւս շարունակում է իր գործունեությունն «Արմատում»։ Մեր աղբյուրի պնդմամբ, Մ. Գասպարյանն …

կարդալ ավելին

Գյուղապետերին բենզին են բաժանել

05.11.2005

Հանրապետություն ներկրված մեծ քանակությամբ բենզինը 500 լիտր կամ 1 տոննա քանակով բաժանվելու է գյուղապետերին, որպեսզի նոյեմբերի 27-ին նրանք ապահովեն քվեարկողների ներկայությունն ընտրատեղամասերում: Մեր տեղեկություններով` գյուղերում այս անգամ դրամական ընտրակաշառքներ չեն բաժանվելու։ Ավելին՝ տրված բենզինի համար գյուղապետերի վրա վերահսկողություն չի սահմանվելու, բայց փոխարենը` նրանցից պահանջելու են համապատասխան քանակությամբ ձայներ։

կարդալ ավելին

Ֆուտբոլային «այո»

05.11.2005

Ջավախքում ժամանակ առ ժամանակ բռնկվող հուզումներում իր ծանրակշիռ «ներդրումն» ունի նաեւ ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը։ Մեր աղբյուրի համաձայն, վերջինս սերտ կապերի մեջ է Ջավախքը ներկայացնողների մոսկովյան թեւի հետ, որն էլ ֆինանսավորում է «Վիրահայություն» հասարակական կազմակերպությունը։ Վ. Այվազյանը, որը լծվել է «այո»-ի քարոզարշավին, մեր աղբյուրի պնդմամբ` օգտագործում է այդ ՀԿ-ի ուժերն ու հնարավորությունները։ Նախարարի ջանքերով, …

կարդալ ավելին

Սրտային անբավարարություն

05.11.2005

Նոյեմբերի 3-ին երեկոյան ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը սրտային անբավարարության պատճառով շտապ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Կեսգիշերն անց, սակայն, Ա. Մարգարյանն իր ոտքով տուն է գնացել:

կարդալ ավելին

Փոխատեղումներ

05.11.2005

Ռոբերտ Քոչարյանի նոյեմբերի 4-ի հրամանագրով Իվան Արշակյանը պաշտոնավարման տարիքը լրանալու պատճառով ազատվել է Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով փոփոխություններ են կատարվել ՀՀ Դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազների պաշտոններում՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազ է նշանակվել Գագիկ Խաչիկյանը՝ ազատվելով Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների դատախազի պաշտոնից: Այդ պաշտոնում նրան փոխարինել է Էդուարդ …

կարդալ ավելին

ՕԵԿ-ի նոր ռեզիդենցիան

05.11.2005

Գյուղակադեմիայի 2 մասնաշենքերն այսուհետ միմյանց կկապի նոր կառուցվող 5 հարկանին։ Այս կառույցը, սակայն, ինչպես տեղեկացնում է ԱԺ մեր աղբյուրը, ոչ թե բուհի բաժանված թեւերն իրար շաղկապող «կամուրջ» է, այլ ՕԵԿ-ի նոր ռեզիդենցիան։ Շատերին է հետաքրքրում` ո՞ւմ փողերով է ՕԵԿ-ը կառուցում այդ շենքը: Ոմանք նույնիսկ վկայակոչում են «Կուսակցությունների մասին» օրենքը, ըստ որի` քաղաքական ուժերը պարտավոր են …

կարդալ ավելին

ՀՅԴ-ն համաձա՞յն է Սերժ Սարգսյանի հետ

05.11.2005

ԱՄՆ-ում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե ԼՂ հարցում Հայաստանը զիջում է համարում նաեւ այն, որ «համաձայնվել է 2-րդ անգամ այնտեղ հանրաքվե անցկացնել»: Ընդունելի՞ է այս մոտեցումը ՀՅԴ-ի համար: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը պատասխանեց. «Ղարաբաղի հարցում ժողովուրդն իր կամքն արտահայտել է. Ղարաբաղը միացված է Հայաստանին: Բոլոր բաները, որոնք պետք է բերեն այդ արդյունքին, մեզ համար …

կարդալ ավելին

Ձե՞զ ինչ, թե ումն է

05.11.2005

ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը երեկ լրագրողներին խորհուրդ տվեց «մի կողմ դնել» հայի հետաքրքրասեր բնավորությունը ու չհետաքրքրվել երկրում նոր ներդրումներ կատարող անձանցով: «Տեսնում եք, օրինակ, այս հյուրանոցը լավն է, չէ՞(մատնացույց է անում «Գոլդեն Փելես» հյուրանոցը.-խմբ), բա էլ ձեզ պե՞տք է իմանալ, թե դա ումն է: Ասենք, Պողոսինն է կամ Պետրոսինը, դրանով ի՞նչ …

կարդալ ավելին

ՀՀՇ-ի ականջները՝ հիմա էլ վարչապետի հետեւից

05.11.2005

«ՀՅԴ-ն ստեղծվել է, որպեսզի Հայաստանն ու հայ ժողովուրդը գոյություն ունենան եւ կարողանան զարգանալ»,- ՀՅԴ 115-ամյակի առթիվ երեկ Հայաստանի Ամերիկյան համալսարանում հրավիրված գիտաժողովի շրջանակներում նման բացահայտում արեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: «Եթե չլիներ նախորդ 100 տարվա անցյալը, միայն անցած 15 տարիների մեր գործը բավարար է, որ մենք հպարտորեն կարողանանք բաց ճակատով մեր ժողովրդի առջեւ կանգնել»,- …

կարդալ ավելին