ՀՅԴ-ն համաձա՞յն է Սերժ Սարգսյանի հետ

05/11/2005

ԱՄՆ-ում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե ԼՂ հարցում Հայաստանը զիջում է համարում նաեւ այն, որ «համաձայնվել է 2-րդ անգամ այնտեղ հանրաքվե անցկացնել»: Ընդունելի՞ է այս մոտեցումը ՀՅԴ-ի համար: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը պատասխանեց. «Ղարաբաղի հարցում ժողովուրդն իր կամքն արտահայտել է. Ղարաբաղը միացված է Հայաստանին: Բոլոր բաները, որոնք պետք է բերեն այդ արդյունքին, մեզ համար ընդունելի են: Բայց որեւէ քայլ, որը կարող է հեռացնել մեզ այդ արդյունքից՝ մերժելի է»: Ի դեպ, վերջինս բացառեց Ռ. Քոչարյանի երրորդ անգամ առաջադրվելու հնարավորությունը: