Ռոբերտ Քոչարյանի նոյեմբերի 4-ի հրամանագրով Իվան Արշակյանը պաշտոնավարման տարիքը լրանալու պատճառով ազատվել է Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով փոփոխություններ են կատարվել ՀՀ Դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազների պաշտոններում՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազ է նշանակվել Գագիկ Խաչիկյանը՝ ազատվելով Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների դատախազի պաշտոնից: Այդ պաշտոնում նրան փոխարինել է Էդուարդ Անդրանիկյանը՝ ազատվելով Տաուշի մարզի դատախազի պաշտոնից, իսկ Տաուշի մարզի դատախազ է նշանակվել Աննա Մանթաշյանը: