Ֆուտբոլային «այո»

05/11/2005

Ջավախքում ժամանակ առ ժամանակ բռնկվող հուզումներում իր ծանրակշիռ «ներդրումն» ունի նաեւ ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը։ Մեր աղբյուրի համաձայն, վերջինս սերտ կապերի մեջ է Ջավախքը ներկայացնողների մոսկովյան թեւի հետ, որն էլ ֆինանսավորում է «Վիրահայություն» հասարակական կազմակերպությունը։ Վ. Այվազյանը, որը լծվել է «այո»-ի քարոզարշավին, մեր աղբյուրի պնդմամբ` օգտագործում է այդ ՀԿ-ի ուժերն ու հնարավորությունները։ Նախարարի ջանքերով, օրերս տեղի կունենա Հայաստանի ու Ջավախքի ֆուտբոլային թիմերի ընկերական հանդիպումը։ Երկու հավաքականների ֆուտբոլիստներն էլ իրենց մարզահագուստներին կրելու են «այո» կարգախոսը։ Վ. Այվազյանի այս քայլը մեկ նպատակ է հետապնդում. ամեն ինչ անել, որպեսզի իրեն պահեն կառավարության կազմում։ Դա է պատճառը, որ նա ամեն գնով փորձում է ապացուցել, որ Ջավախքում ինքը հսկայական պոտենցիալ ունի, որը կարելի է օգտագործել ըստ անհրաժեշտության։