Գյուղապետերին բենզին են բաժանել

05/11/2005

Հանրապետություն ներկրված մեծ քանակությամբ բենզինը 500 լիտր կամ 1 տոննա քանակով բաժանվելու է գյուղապետերին, որպեսզի նոյեմբերի 27-ին նրանք ապահովեն քվեարկողների ներկայությունն ընտրատեղամասերում: Մեր տեղեկություններով` գյուղերում այս անգամ դրամական ընտրակաշառքներ չեն բաժանվելու։ Ավելին՝ տրված բենզինի համար գյուղապետերի վրա վերահսկողություն չի սահմանվելու, բայց փոխարենը` նրանցից պահանջելու են համապատասխան քանակությամբ ձայներ։