Պարզվում է, Վիկտոր Դալլաքյանն այսօր պահանջարկ վայելող քաղաքական գործիչ է։ Իրենց կուսակցությանն անդամագրվելու առաջարկով նրան հաճախ են դիմում քաղաքական այս կամ այն ուժի ղեկավարները։ Ասում են` Վ. Դալլաքյանին օրերս նման առաջարկով դիմել է նաեւ ԺՈՒԿ-ը ներկայացնող Մանուկ Գասպարյանը։ Վ. Դալլաքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման ակնարկներ եղել են թե ԺՈՒԿ-ից, թե իշխանամետ եւ ընդդիմադիր այլ կուսակցություններից, սակայն ինքը որեւէ կերպ չի արձագանքել. «Հասկացել են, որ ես նման հրավերներ չեմ ընդունում եւ այդ մասին խոսելը կոռեկտ չէ: Ես ինքնուրույն անձ եմ, կուսակցության անդամ չեմ ցանկանում լինել»: Իսկ առաջիկա նախագահական ընտրություններին իր առաջադրվելու մասին լուրերին պատասխանեց. «Չէի մտածել այդ մասին»։