«Արմատի» անդամ Էդուարդ Աղաջանովը Մանուկ Գասպարյանի ԺՈՒԿ կուսակցությունում ղեկավարում է տնտեսական վերլուծությունների բաժինը։ Է. Աղաջանովը մեր թղթակցին տեղեկացրել է, թե երբ գաղափարակից ընկերները նախատել են իրեն, ինքն արդարացել է. «Ի՞նչ է պատահել, Մանուկը վճարում է։ Համ կաշխատենք, համ էլ մեր ընդհանուր գործը կկատարենք»։ Նա դեռեւս շարունակում է իր գործունեությունն «Արմատում»։ Մեր աղբյուրի պնդմամբ, Մ. Գասպարյանն Աղաջանովին եւ էլի որոշ «Արմատ»-ականների խոստացել է 2007թ. տանել խորհրդարան։ Իսկ երբ ինքը կդառնա վարչապետ, Աղաջանովին եւ մյուսներին կնշանակի համապատասխան պաշտոնների: Ի դեպ, Մ. Գասպարյանը մեր թղթակցին նաեւ տեղեկացրել է, որ մեկ այլ «Արմատ»-ական` Ստեփան Գրիգորյանը ղեկավարում է իր կուսակցության քաղաքական վերլուծական կենտրոնը: Մ. Գասպարյանը նշեց, որ նրանք դեռեւս իր կուսակցությանն անդամագրվելու դիմում չեն ներկայացրել, սակայն չբացառեց նաեւ նման զարգացումները: ԺՈՒԿ-ի վերլուծական կենտրոններում են Հրանուշ Խառատյանը, Սուրեն Զոլյանը, Վարդան Բոստանջյանը եւ այլք: