Ամերիկյան դիրքորոշում

10/11/2005

«Ռեգնում»-ին տված հարցազրույցում վաշինգտոնյան վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը նշել է, որ Հայաստանի հարաբերությունները մի կողմից` ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանի ու Կոլեկտիվ անվտանգության համաձայնագրի կազմակերպության (ԿԱՀԿ) հետ ռազմական տեսանկյունից խիստ կարեւոր գործոն է: Այսօր Հայաստանի զինանոցն ու ռազմական սարքավորումները սովետական են (ռուսական), մինչդեռ ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի ստանդարտներն այլ են: «Ես գտնում եմ, որ եթե Հայաստանը շարունակի հիմնվել բացառապես ռուսական զենքերի վրա, ապա կամրապնդի Ռուսաստանից կախվածությունն այս ոլորտում: Այս գործոնը շատ կարեւոր է Հայաստանի ազգային անվտանգության համար, քանզի, եթե Ռուսաստանը որոշի Հայաստանի վրա ճնշում գործադրել ու դադարեցնի ռազմամթերքի մատակարարումը, ապա Հայաստանն այլընտրանք չի ունենա»,- ասել է Ռ. Կիրակոսյանը:Իրանյան խնդրի շուրջ վերլուծաբանը նշել է, որ Իրանը Հայաստանի համար կարեւոր է՝ անկախ այն բանից, թե ինչ կկատարվի այդ երկրի ներսում կամ նրա շուրջ: Ամերիկա-իրանական հարաբերությունների մեջ Հայաստանը չեզոք է, ինչն ԱՄՆ-ը դիտարկում է որպես դրական գործոն, քանի որ «Հայաստանը կարող է ԱՄՆ-ի համար կամուրջ դառնալ դեպի Իրան»:

Ռիչարդ Կիրակոսյանի հետ «168 Ժամ» թերթի բացառիկ հարցազրույցը կարդացեք հաջորդ համարում: