Գյուղակադեմիայի 2 մասնաշենքերն այսուհետ միմյանց կկապի նոր կառուցվող 5 հարկանին։ Այս կառույցը, սակայն, ինչպես տեղեկացնում է ԱԺ մեր աղբյուրը, ոչ թե բուհի բաժանված թեւերն իրար շաղկապող «կամուրջ» է, այլ ՕԵԿ-ի նոր ռեզիդենցիան։ Շատերին է հետաքրքրում` ո՞ւմ փողերով է ՕԵԿ-ը կառուցում այդ շենքը: Ոմանք նույնիսկ վկայակոչում են «Կուսակցությունների մասին» օրենքը, ըստ որի` քաղաքական ուժերը պարտավոր են վկայակոչել իրենց եկամուտների աղբյուրները, բայցեւ նկատում են, որ այդ ավանդույթը Հայաստանում արմատավորեցին դաշնակցականները, որոնց ոչ ոք չհարցրեց, թե իրենց որտեղի՞ց այդքան գումար նման շքեղ բյուրոյի շենք կառուցելու համար։