«Եթե ոչ այսօր` նոյեմբերի 3-ին, ապա հաջորդ հինգշաբթի դաշինքի նիստում խստությամբ դրվելու է Շավարշ Քոչարյանի հարցը։ Ստեփան Դեմիրճյանն այնքան վճռական է տրամադրված, որ Քոչարյանը, ամենայն հավանականությամբ, կհեռացվի թե՛ դաշինքից, թե՛ խմբակցությունից»,- մեզ հետ զրույցում վստահեցրել է ՀԺԿ-ականներից մեկը։ Ի դեպ, ասում են, որ Շավարշ Քոչարյանի «քաղաքական այլակերպումը» հստակ հիմքեր ունի։ Նախ, նրա բժշկուհի մերձավոր հարազատին իշխանությունները թույլատրել են հիվանդանոց սեփականաշնորհել, եւ երկրորդ` խոստացել են աշխատանք տալ Եվրախորհրդում, ինչը ստանալու համար անհրաժեշտ է ՀՀ իշխանությունների համաձայնությունը։
Մ.Ն.