Երեկ Ագրարային (նախկին Գյուղակադեմիա) համալսարանում սահմանադրական «այո» էր քարոզում Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արմեն Հարությունյանը: Արդյո՞ք բուհի ղեկավարությունը նման հնարավորություն կտա հակառակ` «ոչ» տեսակետն ունեցողներին: Մեր այս հարցին Ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը պատասխանեց. «Իհարկե, որեւէ խնդիր չունենք եւ չենք ունենա: Հոկտեմբերի 27-ից առ երեկ Ակադեմիան ուներ իր միջոցառումները: Այդ պատճառով էլ բոլոր դահլիճները զբաղված էին, իսկ մոտակա օրերին արդեն ազատ են»: Թեեւ հետո էլ հավելեց, որ պարզապես պետք է նախօրոք տեղյակ պահել, որպեսզի որեւէ միջոցառման հետ համընկնման հարց չառաջանա: