ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի ստեղծած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջիկայում քաղաքական ակտիվ դաշտ մտնելու մտադրություն ունի։ Մեր տեղեկություններով, նա պատրաստվում է 2007թ. խորհրդարանական հերթական ընտրություններին մեծ խմբակցություն ունենալ Ազգային ժողովում, որտեղ ընդգրկված կլինեն մի շարք հայտնի գործարարներ ու քաղաքական գործիչներ։ ԱԺ-ում մեծամասնություն ունենալու համար Գագիկ Ծառուկյանն ընտրություններից առաջ դաշինք կկազմի Տիգրան Կարապետյանի «Ժողովրդական կուսակցության» ու Մանուկ Գասպարյանի նորաստեղծ ԺՈՒԿ-ի հետ։