«Մեսիջ» Արեւմուտքին

14/11/2005

Կարծիք կա, որ Սահմանադրության փոփոխությունների առաջարկվող տարբերակում սահմանների եւ նախագահի անձեռնմխելիության վերաբերյալ հոդվածները մտցվել են անձամբ Ռոբերտ Քոչարյանի հրահանգով, նրա ներկայացուցիչների կողմից։ Տվյալ հոդվածներն Արեւմուտքին ուղարկված յուրօրինակ «մեսիջ» են։ Այն է՝ «ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում պատրաստ եմ փոխզիջումների, բայց անձի անձեռնմխելիության անհրաժեշտություն ունեմ»։ Այս հոդվածներն, ըստ էության, Արեւմուտքի հետ փոխհամաձայնեցված են մտցվել հանրաքվեի նախագիծ։ Եվ դա է պատճառներից մեկը, որ Արեւմուտքը հանդես է գալիս սահմանադրական փոփոխություններին աջակցողի դերում։