Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ հայտարարել է, թե պաշտոնական Բաքուն դեմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գոտում ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի տեղակայմանը: «Այդ հարցը առաջին հերթին պայմանավորված է խաղաղապահ ուժերի մանդատով, իսկ մենք դեռ չենք էլ սկսել մշակել այն: Այսինքն` եթե խոսենք, թե ինչպես է դա լինելու, ապա կողմերը պետք է հասկանան, որ այդ ուժերը չեն կարող ներկայացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներից կամ հարակից պետություններից որեւէ մեկին»,- ըստ «Trend»-ի՝ ասել է Է. Մամեդյարովը: