ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գտնում է, որ մասնավոր սեփականության պաշտպանության առումով գործող սահմանադրությունը շատ ավելի ձեռնտու է, իսկ ներկայումս Հայաստանում սեփականության բաշխումը լիովին համապատասխանում է կոալիցիայի՝ ԱԺ-ում ունեցած ձայների համամասնությանը։ Պրն Բագրատյանի կարծիքով, առաջարկվող փոփոխությունները դատական համակարգի բարեփոխում չեն նախատեսում, որքան էլ որ փորձում են համոզել փոփոխությունների կողմնակիցները։ Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի ազդեցությանը, …
կարդալ ավելին«Իսկ ի՞նչ է, դուք կուզենայիք, որ հանրապետության նախագահն ասեր, թե ինքը տեր է միայն «այո»-ի՞ն: Կարծում եմ, նախագահն արժանապատիվ պատասխան է տվել եւ նա, որպես երկրի նախագահ, ընդունելու է ազատ եւ արդար ընտրության արդյունքում ժողովրդի ասած թե՛ «այո»-ն, թե՛ «ոչ»-ը,- ասում է համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը` ավելացնելով,- Իշխանությունն «այո»-ի քարոզչության համար վատնում է այնքան ռեսուրս, …
կարդալ ավելինԱմերիկայի Հայկական համագումարում Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ռոս Ուիլսոնը սենատոր Փոլ Սարբանեսին հղած պատասխան նամակում ասել է. «Կարծում եմ՝ Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանը, իսկ ԱՄՆ-ը պետք է շարունակի խթանել տարածաշրջանային ինտեգրումը, որում կընդգրկվեն Կովկասի բոլոր երկրները»: Դեսպանը նաեւ նշել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ փաստաթղթերը չեն պարունակում հայկական սահմանը բացելու պահանջ: Անդրադառնալով …
կարդալ ավելին«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է, թե ինքը «հին հեղափոխական» է: Հարցին` ինչ ասել է «հին հեղափոխական», նա պատասխանել է. «Միշտ մենք ենք առաջինը սկսել շարժումը, հիշո՞ւմ եք, ապրիլին էլ մենք առաջինը սկսեցինք»: Ա. Կարապետյանն ընդգծել է նաեւ, որ այս տարվա ապրիլին հենց իրենք են եղել «Ազգային հեղափոխության» մասին …
կարդալ ավելինԱյս օրերին ՀՀ իշխանություններն ակտիվորեն նախապատրաստվում են ընդդիմության առաջիկայում հրավիրելիք հանրահավաքներին: Օրերս Հալաբյան փողոցում շատերն ականատես են եղել, թե ինչպես երկու ջրցան մեքենա եւ մի մեքենա՝ բեռնավորված փշալարերով, ուղեւորվել են դեպի քաղաքի կենտրոն: Իհարկե, համապատասխան վայրում դրանք առայժմ խնամքով կպահվեն, որպեսզի նոյեմբերի 27-ին նորից ըստ անհրաժեշտության գործի դրվեն: Ի դեպ, այս ամենից բացի, իրավապահ մարմիններն …
կարդալ ավելինԵրեկ Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում սկսվել է ԱՊՀ ՄԽՎ 26-րդ պլենար նիստը: ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարանների օրինաստեղծ գործունեության եւ վերահսկողական գործառնության մասին զեկույցով հանդես է եկել ԱՊՀ ՄԽՎ նախագահ Սերգեյ Միրոնովը: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն իր ելույթում ՀՀ ԱԺ-ն այսպես է ներկայացրել. «Անվիճելի փաստ է, որ օրինաստեղծ գործունեությունը Հայաստանում զարգանում է շատ արդյունավետ. անցած …
կարդալ ավելին«Իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, թե ՀՀԿ-ում անառողջ մթնոլորտ է տիրում, եւ որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ու համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի պատճառով կուսակցությունը բաժանվել է երկու թեւերի» հարցին ի պատասխան, երեկ ԱԺ ճեպազրույցի ժամանակ ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանել է. «ՀՀԿ-ում թեւեր չկան, մենք միշտ ոտքերի վրա հստակ քայլող կուսակցություն ենք»: Իսկ ինչ …
կարդալ ավելինՍահմանադրական փոփոխությունների հարցում հայրենի ընդդիմությունն ի վերջո եկել է միասնական դիրքորոշման: Եվ նրանք որոշել են բոյկոտել նոյեմբերի 27-ին կայանալիք հանրաքվեն: Այս մասին զրուցեցինք «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ: – Հանրաքվեից ընդամենը մեկուկես շաբաթ առաջ ընդդիմադիր բոլոր ուժերը միասնական որոշում կայացրին՝ բոյկոտելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Արդյոք արդեն ուշացած չէ՞ այդ քայլը: – Ոչ, ուշացած …
կարդալ ավելինԱյդ հանդիպումները հիմնականում տեղի են ունենում այս կամ այն բուհում՝ տվյալ բուհի ուսանողության ու դասախոսական կազմի հետ: Սակայն զարմանալի զուգադիպությամբ ամեն անգամ ուսանողներին «իրազեկելու» են գալիս մարդիկ, որոնց դիրքորոշումը վերոնշյալ հարցում չեզոք անվանելը դժվար է: Ու հենց այդ պատճառով էլ նրանք բոլորն էլ, խոսքները մեկ արած, սկսում են հավաքվածներին «իրազեկել», թե առաջարկվող փոփոխությունների ընդունվելու դեպքում …
կարդալ ավելինՌոբերտ Քոչարյանը նոյեմբերի 21-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնելու է Սլովենիա: Այցի շրջանակում նա հանդիպելու է Սլովենիայի նախագահ Յանեշ Դռնովշեկի, վարչապետ Յանեշ Յանսայի, Ազգային ժողովի նախագահ Ֆրանս Ցուկջատիի հետ: Տեղի են ունենալու հայ-սլովենական բանակցություններ՝ ընդլայնված կազմով: Ռոբերտ Քոչարյանը հանդիպելու է նաեւ Սլովենիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դիմիտրի Ռուպելի հետ: Հանդիպման ընթացքում, հավանաբար, կողմերը կանդրադառնան նաեւ Լեռնային …
կարդալ ավելինԹունիսում ՄԱԿ-ի հովանու ներքո անցնող Տեղեկատվական հասարակության համաշխարհային 2-րդ գագաթաժողովում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նվաճումների մասին Անդրանիկ Մարգարյանի ելույթն առաջացրել է գագաթաժողովում Թուրքիայի պատվիրակության խիստ զայրույթը: «Հայ մասնագետները գագաթաժողովի ինչպես ժնեւյան, այնպես էլ թունիսյան փուլերում շահել են գլխավոր մրցանակ. «Էլ-գիտություն» անվանակարգում՝ «Արեւի եղանակի կանխատեսում», «Էլ-մշակույթ» անվանակարգում՝ «Արամ Խաչատրյան. Կյանքն ու գործը» սկավառակների, ինչպես նաեւ հատուկ …
կարդալ ավելինՎիկտոր Դալլաքյանը վստահ է, որ իշխանությունները խուճապի են մատնվել՝ տեսնելով ընդդիմության միախմբումը: Պատգամավորի համոզմամբ, հենց դա էր պատճառը, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը՝ խախտելով ԱԺ կանոնակարգը, փորձել է ԱԺ հայտարարությունների ժամի տեսագրությունը եթեր հեռարձակել ձայնային խոտանով:
կարդալ ավելին– Պարոն Աբրահամյան, ՏԻՄ վերջին ընտրություններում ՀՀԿ-ն շատ մարզերում պարտություն կրեց: Փոխարենը, «Ժողպատգամավորը» վերցրեց բավականին մեծ թվով տեղեր: Ի՞նչ եք կարծում, դրանով իշխանություններն արդյո՞ք հաջորդ ընտրություններում նոր մեծամասնություն ձեւավորելու խնդիր չեն լուծում: – Ձեր ունեցած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը եւ Հանրապետական կուսակցությունն այս ընտրություններում եւս իր ստացած տեղերով առաջինն է քաղաքական ուժերի մեջ: Ինչ վերաբերում …
կարդալ ավելինՆոյեմբերի 17-ին Վանաձորի «Արցախ» պուրակում «Արդարություն» դաշինքի եւ ընդդիմադիր կուսակցությունների հետ բնակչության հանդիպումը հատկանշական պահեր ուներ: Քանի որ այն սկսվեց բավականին ուշացումով (ինչի առթիվ հանրահավաքի կազմակերպիչները ներողություն խնդրեցին՝ պատճառաբանելով ճանապարհատրանսպորտային խոչընդոտներն ու «գայիշնիկների» արգելքները), ուստի այդ ընթացքում բարձրաձայն հայկական ժամանակակից երաժշտություն էր հնչում: Միտինգավոր կանանցից մեկը՝ միջին տարիքի, ակնարկելով պուրակում ճեմող մի պաշտոնյայի, ընկերուհուն հեգնանքով …
կարդալ ավելինԻնչպես շախմատում, այնպես էլ քաղաքանության մեջ լինում են փորձառու եւ սկսնակ խաղացողներ, տաղանդավորներ եւ միջակություններ: Բայց երկու դեպքում էլ թե խոստումնալից սկսնակները, եւ թե ապաշնորհ միջակությունները ձգտում են խաղալ բարձր կատեգորիա ունեցող մրցաշարերում: Այդ մրցաշարերում մեծաթիվ անվանի գրոսմայստերներ են խաղում: Գրոսմայստերների հետ խաղալով մի մասն ուզում է բարձրացնել խաղային իր մակարդակը, իսկ մյուս մասը, երեւալով …
կարդալ ավելինՀայ հասարակության վզին փաթաթված «Սահմանադրական բարեփոխումներին՝ Այո» բանաձեւի դիկտատը գնալով լուրջ բնույթ է ստանում: Առաջին հերթին այն պատճառով, որ այդ բանաձեւով խթանված հասարակական տրամադրությունների վեկտորը հանդիպել է լուրջ դիմադրության բեւեռի, որը զինված է «Ո՛չ իշխանություններին» կարգախոսով: Բարեփոխումների գործընթացը վերաճել է իշխանությունների ու ընդդիմության հակամարտության: Թվում է` այստեղ ոչ մի անսպասելի բան չկա. այդ հակամարտությունը շարունակվում …
կարդալ ավելինՌոբերտ Քոչարյանի գիտությամբ, Սամվել Բաբայանը հանդիպել է «Գրանդ Տոբակոյի» տեր Հրանտ Վարդանյանին եւ պահանջել 1998-ից մինչ օրս իրեն հասանելիք գումարը։ Բանն այն է, որ Սամվել Բաբայանը ոչ ինքնակամ Հրանտ Վարդանյանին էր հանձնել «Գրանդ Տոբակոյի» բաժնետոմսերը` 100 հազար դոլարի դիմաց։ Այժմ, ըստ Սամվել Բաբայանի, այդ 100 հազարը 7 տարիների ընթացքում դարձել է մի քանի միլիոն։ Հրանտ …
կարդալ ավելինՆոյեմբերի 18-ին, ժամը 10-ին «Տիգրան Մեծ» տպագրատանը կսկսեն տպագրել հանրաքվեի քվեաթերթիկները: Այս մասին երեկ տեղեկացրեց ՀՀ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը: Հիշեցնենք, որ նույն տպագրատան շենքում է տեղակայված հայրենակցական միությունների «Այո» քարոզող շտաբը, ինչը լուրջ մտահոգություն է առաջացրել ընդդիմության շարքերում: Որոշ ընդդիմադիր պատգամավորներ երեկ քննարկում էին տպարանը փոխելու առաջարկով հայտարարություն ընդունելու նպատակահարմարությունը:
կարդալ ավելին«FrancePress»-ը տեղեկացնում է, որ Ավստրալիայի ծանրամարտի ֆեդերացիան հայտարարել է, որ Ավստրալիայի ամենաճանաչված ծանրորդին՝ հայազգի Սերգո Չախոյանին, սպառնում է ցմահ որակազրկում, քանզի ստուգման արդյունքում պարզվել է, որ մարզիկն արգելված խթանիչ է օգտագործել: «Մենք խիստ հիասթափված ենք, Սերգոն շատ մոտ էր ոսկե մեդալի, նա մրցակիցներից 30 կիլոգրամ ավելի է բարձրացնում»,- ասել է Ավստրալիայի ծանրամարտի ֆեդերացիայի բարձրաստիճան պաշտոնյա …
կարդալ ավելին«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանի ծիրանագույն փողկապը, որը նա կրում է հանրահավաքների ժամանակ` որպես հեղափոխության խորհրդանիշ, ըստ հավաստի տեղեկությունների՝ ընդդիմության առաջնորդին նվիրել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն: Երեկ մեզ հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հաստատեց այն փաստը, որ իր փողկապը Ուկրաինայից են նվեր ուղարկել, սակայն չբացահայտեց նվիրողի անունը: …
կարդալ ավելին