«Իսկ ի՞նչ է, դուք կուզենայիք, որ հանրապետության նախագահն ասեր, թե ինքը տեր է միայն «այո»-ի՞ն: Կարծում եմ, նախագահն արժանապատիվ պատասխան է տվել եւ նա, որպես երկրի նախագահ, ընդունելու է ազատ եւ արդար ընտրության արդյունքում ժողովրդի ասած թե՛ «այո»-ն, թե՛ «ոչ»-ը,- ասում է համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը` ավելացնելով,- Իշխանությունն «այո»-ի քարոզչության համար վատնում է այնքան ռեսուրս, որքան ընդդիմությունն է վատնում իր «ոչ»-ի քարոզչության համար, ինչը միանգամայն տեղավորվում է «Հանրաքվեի մասին» օրենքի շրջանակներում»: