Ազդեցությունը մեծանում է

21/11/2005

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գտնում է, որ մասնավոր սեփականության պաշտպանության առումով գործող սահմանադրությունը շատ ավելի ձեռնտու է, իսկ ներկայումս Հայաստանում սեփականության բաշխումը լիովին համապատասխանում է կոալիցիայի՝ ԱԺ-ում ունեցած ձայների համամասնությանը։ Պրն Բագրատյանի կարծիքով, առաջարկվող փոփոխությունները դատական համակարգի բարեփոխում չեն նախատեսում, որքան էլ որ փորձում են համոզել փոփոխությունների կողմնակիցները։

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի ազդեցությանը, այն, ըստ էության, ոչ թե փոքրանում է, այլ մեծանում։ «Մյուս կողմից, նախագահի ինստիտուտը մեր երկրում շատ ավելի դեմոկրատական է։ Վերջին հաշվով` նախագահական ընտրությունների ժամանակ ժողովուրդն ընտրում է մեկին, իսկ ԱԺ ընտրությունների ժամանակ՝ 131 տեղի համար պայքարողներն ավելի ինտենսիվ են զբաղվում ընտրակաշառքներով»,- գտնում է Հ. Բագրատյանը։