Կսկսեն տպագրել

18/11/2005

Նոյեմբերի 18-ին, ժամը 10-ին «Տիգրան Մեծ» տպագրատանը կսկսեն տպագրել հանրաքվեի քվեաթերթիկները: Այս մասին երեկ տեղեկացրեց ՀՀ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը: Հիշեցնենք, որ նույն տպագրատան շենքում է տեղակայված հայրենակցական միությունների «Այո» քարոզող շտաբը, ինչը լուրջ մտահոգություն է առաջացրել ընդդիմության շարքերում: Որոշ ընդդիմադիր պատգամավորներ երեկ քննարկում էին տպարանը փոխելու առաջարկով հայտարարություն ընդունելու նպատակահարմարությունը: