Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 21-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնելու է Սլովենիա: Այցի շրջանակում նա հանդիպելու է Սլովենիայի նախագահ Յանեշ Դռնովշեկի, վարչապետ Յանեշ Յանսայի, Ազգային ժողովի նախագահ Ֆրանս Ցուկջատիի հետ: Տեղի են ունենալու հայ-սլովենական բանակցություններ՝ ընդլայնված կազմով: Ռոբերտ Քոչարյանը հանդիպելու է նաեւ Սլովենիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դիմիտրի Ռուպելի հետ: Հանդիպման ընթացքում, հավանաբար, կողմերը կանդրադառնան նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի: