Ռոբերտ Քոչարյանի գիտությամբ, Սամվել Բաբայանը հանդիպել է «Գրանդ Տոբակոյի» տեր Հրանտ Վարդանյանին եւ պահանջել 1998-ից մինչ օրս իրեն հասանելիք գումարը։ Բանն այն է, որ Սամվել Բաբայանը ոչ ինքնակամ Հրանտ Վարդանյանին էր հանձնել «Գրանդ Տոբակոյի» բաժնետոմսերը` 100 հազար դոլարի դիմաց։ Այժմ, ըստ Սամվել Բաբայանի, այդ 100 հազարը 7 տարիների ընթացքում դարձել է մի քանի միլիոն։ Հրանտ Վարդանյանն առայժմ որեւէ պատասխան չի տվել։