Հայերին չեն սիրում

18/11/2005

«FrancePress»-ը տեղեկացնում է, որ Ավստրալիայի ծանրամարտի ֆեդերացիան հայտարարել է, որ Ավստրալիայի ամենաճանաչված ծանրորդին՝ հայազգի Սերգո Չախոյանին, սպառնում է ցմահ որակազրկում, քանզի ստուգման արդյունքում պարզվել է, որ մարզիկն արգելված խթանիչ է օգտագործել: «Մենք խիստ հիասթափված ենք, Սերգոն շատ մոտ էր ոսկե մեդալի, նա մրցակիցներից 30 կիլոգրամ ավելի է բարձրացնում»,- ասել է Ավստրալիայի ծանրամարտի ֆեդերացիայի բարձրաստիճան պաշտոնյա Փիթեր Քեյլին: Չախոյանը համարվել է գալիք տարվա մարտին Մելբուռնում կայանալիք Համագործակցության խաղերի 85 կիլոգրամ քաշային կարգում հաղթողի ամենահավանական թեկնածուն: Մելբուռնում հոկտեմբերին տեղի ունեցած մրցաշարի ավարտին Չախոյանը ենթարկվել է ստուգման, որի արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է արգելված խթանիչ՝ բենզիլ պիպերզին: Նա ենթարկվելու է երկրորդ ստուգման, եւ եթե այդ մեկն էլ ապացուցի նշված նյութի առկայությունը՝ մարզիկը մեխանիկորեն ցմահ կորակազրկվի: