Կարեւորը սոցիալականն է

14/11/2005

2006 թվականին Հայաստանի պաշտպանության ոլորտի բյուջետային ֆինանսավորումը կկազմի 150 մլն դոլար՝ 2005 թվականի 120 մլն դոլարի փոխարեն: Երեկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասել է, որ պաշտպանության ոլորտի բյուջետային ֆինանսավորումը բավական կլինի հանրապետության անվտանգությունն ապահովելու համար. «Սակայն մենք չենք կարող անուշադրության մատնել սոցիալական ծրագրերի ֆինանսավորումը եւ բոլոր բյուջետային միջոցներն ուղղորդել պաշտպանական ոլորտին»,- դժգոհել է Անդրանիկ Մարգարյանը: