Գեղամյանի հովանավորը

23/11/2005

Ի պատասխան շրջանառվող լուրերի, թե Արտաշես Գեղամյանին ժողովրդին «ոչ» քարոզելու համար Արմավիրում դահլիճ են տրամադրել համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի միջնորդությամբ, Ա. Գեղամյանը մեր թղթակցին ասել է. «Ալեքսան Կարապետյանը, Կորյուն Առաքելյանը կոալիցիայի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին ուղղակիորեն ասել են. «Դուք ասել եք, թե հավասար պայմաններ են ստեղծվել թե «այո»-ի, թե «ոչ»-ի, թե բոյկոտի կողմնակիցների համար: Այդ դեպքում տվեք մեզ հնարավորություն, որ ոչ թե գնանք դրսում ցրտին կանգնենք, մարդկանց սառեցնենք, այլ դահլիճում հանդիպումներն անենք»: Թե հետո ԱԺ մեր գործընկերները ում միջոցով են այդ հարցը կարգավորել, ես դժվարանում եմ ասել»: