«ԼՂՀ հիմնախնդիրը կլուծվի կամ 2006 թվականին, կամ ընդհանրապես լուծում չի ստանա»,- այսպիսի հայտարարություն է արել այս օրերին պաշտոնական այցով Բաքվում գտնվող ԵԱՀԿ պատվիրակությունում Բելգիայի թագավորության ներկայացուցիչ, սենատոր Պիեռ Շեւալյեն: Նրա խոսքերով, Եվրախորհուրդը, ԵԱՀԿ-ն եւ Եվրամիությունն ամեն ինչ անելու են, որպեսզի ԼՂՀ հիմնախնդիրը միացյալ ջանքերով լուծում ստանա: Ըստ Շեւալյեի՝ եթե 2006 թվականին ԼՂՀ հիմնախնդիրը լուծում չստանա, ապա դրան հաջորդող տարիներին բանակցային գործընթացին կխանգարեն այդ երկրներում կայանալիք համապետական ընտրությունները: