Երեկ Երեւանը, մասնավորապես Ազատության հրապարակը լցված էր ոստիկաններով ու կարմիր բերետավորներով, որոնց հրահանգված էր հետեւել ընդդիմության միասնական հանրահավաքին ու ամեն վայրկյան զեկուցել, թե ինչ է կատարվում այնտեղ: Սակայն ոստիկաններին առանձնապես չէր հետաքրքրում, թե ինչ քայլերի կդիմի ընդդիմությունը: Նրանք բոլորը միասին ընդդիմության բազմամարդ հանրահավաքը վերահսկելու իրենց վերադասի տված հրահանգը կատարելու փոխարեն` հիանում էին այս պաստառով: