Ռուսաստանի Պետդուման վավերացրել է Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ կնքված համաձայնագիրը` կապիտալ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին: Պայմանագիրը, որը ստորագրվել է Երեւանում 4 տարի առաջ, գործելու է 15 տարի: Ըստ այդ փաստաթղթի, երկու երկրները պարտավորվում են իրենց օրենսդրություններին համապատասխան ապահովել կապիտալ ներդրումների պաշտպանությունը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` դրանք «չեն կարող առգրավվել հարկադիր կարգով»: Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախարարության պաշտոնյա Մաքսիմ Մեդվեդկովը, ներկայացնելով փաստաթուղթը, հայտնել է, որ այժմ Հայաստանի տարածքում գրանցված է ռուսաստանյան կապիտալի մասնակցությամբ 600 ձեռնարկություն: