Րաֆֆի Հովհաննիսյանի գրասենյակը երեկ տարածել է նոյեմբերի 21-ի՝ Հայաստանի քաղաքացիներին ուղղված կոչից մի հատված, որում ասվում է. «Աշխարհի իրական սահմանադրությունները խարսխվում են մեկ ընդհանուր եւ անխախտ գաղափարի վրա՝ ժողովուրդն է իրավասու Սահմանադրություն ընդունել կամ փոփոխել, այն էլ՝ ընդգրկուն, բազմակողմանի, համաժողովրդական քննարկումից հետո: Մենք թույլ չենք տա, որ բռնություններով, կեղծիքներով, հաշվեհարդարներով իշխանություն ձեռք բերած պարագլուխները գողանան մեր ձայներն ու շարունակեն մեր Հայրենիքի, մեր խղճի կողոպուտը»: Րաֆֆի Հովհաննիսյանը նոյեմբերի 25-ին հրավիրում է Օպերայի շենքի մոտ մեկնարկող ժողովին: